«Բունկան ընտանիք կազմելու տեղ չունի»․ ում շահերից է բխում կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Քաղաքային իշխանությունը մտադիր է Երևանի կենդանաբանական այգին տեղափոխել։ Նոր այգին կառուցվելու է «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում։ Ծրագրի մասին խոսել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

««Երևան պարկի» մի հատվածում՝ ամբողջ 150-157 հեկտարը դառնալու է կանաչապատ գոտի, ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով․ մեր կենդանաբանական այգին դա թույլ չի տալիս»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Պարզվում է՝ Կենդանաբանական այգու ղեկավար կազմի հետ քաղաքապետարանը քննարկում չի ունեցել, ծրագիր չեն ներկայացրել, այգուց ասում են՝ իրենք էլ մամուլից են տեղեկացել, որ հնարավոր է՝ այգին տեղափոխվի։ Միայն մտադրությո՞ւն է, թե՞ ծրագիրն արդեն պատրաստ է․ կենդանաբանական այգում անգամ այս հարցի պատասխանը չունեն։ Բայց տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը հույս ունի, որ խոսքը միայն մտադրության մասին է։ Նրա կարծիքով՝ եթե ծրագիրն արդեն պատրաստ լիներ, գոնե այգու կառավարման խորհրդին կներկայացվեր։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանից հետաքրքրվեցինք՝ նորմալ համարո՞ւմ է, որ քաղաքապետարանը գաղափարը չի քննարկել այգու ղեկավար կազմի հետ։

«Ես մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, շատ դեպքերում քաղաքականություն վարող կառույցները, երբ բարձրաձայնում են իրենց մտքերը, չի նշանակում, որ չեն համաձայնեցնում կամ չեն քննարկում իրենց ենթակա կառույցների հետ։ Կարծում եմ, որ եթե հարցը հասնի բուն քննարկմանը, բնականաբար, ներգրավված կլինեն ոչ միայն տվյալ կառույցի ղեկավարությունը, այլև շահագրգիռ մարդիկ, բնապահպաններ, կազմակերպություններ»,- ասաց ավագանու անդամը։

Նա ծրագրից մանրամասներ չհայտնեց, ասաց՝ քննարկման փուլում է։ Քանի որ վերջնական ծրագիր չկա, Արման Անտոնյանը խուսափեց պատասխանել հարցին՝ կո՞ղմ է տեղափոխմանը, թե՞ ոչ։

Փոխարենը այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանն ասում է՝ կոմպրոմիսային լուծումներ են պետք, իսկ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար խոշոր ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ։

Կենդանաբանական այգին այսօր 145-ից ավելի կենդանատեսակ ունի՝ 720-ից ավելի առանձնյակով։ Այս տարվա ընթացքում համալրումներ են սպասվում՝ այգին նոր բնակիչներ կունենա։ Մինչդեռ, խոշոր կենդանիների համար այգում ազատավանդակներ չկան․ դրանց բացակայության պատճառով Բունկան միայնակ է․ եթե համապատասխան ազատ տարածք լինի, արու փիղն ընտանիք կկազմի՝ ասում է տնօրենի պաշտոնակատարը։ Այժմ վանդակի ընդլայնման նախագիծն իրականացման փուլում է։ Այդուհանդերձ, Ասլանյանը վստահեցնում է, որ կենդանիների պահման լավ պայմաններն այգում ապահովված են։

Չնայած այս վստահեցումներին՝ 2022 թվականին, օրինակ, այգու շուրջ մեծ աղմուկ բարձրացավ․ կենդանիների անկման մի քանի դեպքեր գրանցվեցին՝ Կարմիր գրքում ընդգրկված 2 սպիտակագլուխ և 2 սև անգղեր, յագուար, սիբիրյան լուսան։ Տնօրենի պաշտոնակատարն այսօր ասաց՝ անգղերի անկման պատճառը դեռ հայտնի չէ, թունավորման փաստը չի հաստատվել։ Բայց, նրա կարծիքով, անկման պրոցեսը նորմալ է, անցյալ տարի այգում անկումները 7 տոկոս են կազմել։

Դեռ անցյալ տարվա սկզբին կենդանաբանական այգուց հեռացված ու բողոքի ակցիաներ իրականացնող աշխատակիցները պնդում էին, որ կենդանիներին թունավորում են, որպեսզի այգին փակվի, տարածքի վրա, ըստ նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանի, կառուցապատողներն աչք են դրել։

Ավինյանի՝ ծրագրի մասին բարձրաձայնելուց հետո այդ խոսակցությունները կրկին թեժացան, թե Մյասնիկյան պողոտայում գտնվող Կենդանաբանական այգու՝ ավելի քան 35 հեկտար տարածքում հյուրանոց կամ բազմաբնակարան շենքեր են կառուցվելու, և սա է պատճառը, որ քաղաքային իշխանությունը որոշել է տեղափոխել այգին։ Ավագանու իշխող խմբակցության անդամը հերքեց այդ լուրերը, ասաց՝ այգու տեղափոխման ծրագիրը վաղուց կար։

Հավելենք, որ ոչ աշխատանքային օրով պայմանավորված՝ այս հարցերի շուրջ Երևանի քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան