Վաշինգտոնում սպասվում է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

Լուրեր

16.04.2024 | 18:17
Բետոնը ճա՞ք տվեց․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
16.04.2024 | 18:16
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին
16.04.2024 | 18:09
Անհնար է բակերում մեքենա կայանել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 18:05
Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա
16.04.2024 | 18:03
ՊՆ նախկին շենքը կպայթեցվի, ԱՆ-ում խուզարկություններով ձերբակալված անձ չկա․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 17:53
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
16.04.2024 | 17:52
Ստավրոպոլում ռուսական բանակը վարկաբեկելու համար Ադրբեջանի քաղաքացու են տուգանել
16.04.2024 | 17:43
Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, ուսուցիչը վնասվածքներ է ստացել․ ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:32
ՀՀ ոստիկանության օրվա առիթով տոնական միջոցառում Հյուսիսային պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2024 | 17:24
Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան
16.04.2024 | 17:18
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:10
ԱՄՆ-ը և Կանադան խստացրել են Բելառուսի դեմ պատժամիջոցները
16.04.2024 | 17:02
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ. Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:56
Ադրբեջանի դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով այդ երկրի դիրքորոշմանը. Սալոնիդիս
16.04.2024 | 16:48
Կրեմլը՝ ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման բանակցությունների մասին
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշում են Interfax-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել էին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։