Առաջարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել անընդհատ փախստականներ ծնող Ադրբեջանի քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները․ համաժողովը հայտարարություն է ընդունել

Լուրեր

24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ մոտ 100 համակիր բերման է ենթարկվել
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանում կայացած Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի կողմից հայտարարություն է ընդունվել, որում ասվում է․

«Մենք՝ համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներս,

– արձանագրելով, որ 1918 թվականի հիմնադրումից ի վեր Ադրբեջանի դեմոկրատական, Ադրբեջանական ԽՍՀ և ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը հարյուր տարուց ավելի է, որ վարել և վարում է այլատյաց, հատկապես հայատյաց, հայահալած ռասիստական քաղաքականություն, որը նպատակ է ունեցել և ունի նախնյաց բնօրրանից, հայրենի օջախներից վտարել կամ տեղում ոչնչացնել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին,

– հաշվի առնելով, որ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունները (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանումը) որևէ իրավական քննության չեն ենթարկվել,

– Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով այդ տարիներին Հայաստան են բռնագաղթել, փախստական ճանաչվել, կամ այլ երկրներ փախչելով՝ ապաստան հայցել մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ,

– երեսուն տարվա ընթացքում հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց հայրենիք վերադառնալու և նրանց գույքային կորուստների հատուցման հետ կապված ՄԱԿ֊ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված բազմաթիվ բողոքները իրավական լուծում չեն ստացել և մնացել են անարձագանք,

– նկատի ունենալով, որ փախստականները և բռնի տեղահանվածները մի շարք միջազգային պայմանագրերի համաձայն կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք, կամ հայրենիքի այն հատվածը, որում հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները, իսկ հայ փախստականների և տեղահանվածների համար վտանգի պայմանները ոչ միայն չեն վերացել, այլև 1988թ.-ից հետո Ադրբեջանում և Նախիջևանում պետական քաղաքականությամբ ուժեղացել են հայատյացությունը և հաշվեհարդարի սպառնալիքները,

– հաշվի առնելով, որ 1988-1992թթ․ հետո երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականությունը միայն ուժեղացել է, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանվել և Հայաստանում և այլ երկրներում ապաստան են գտել հազարավոր հայեր, իսկ Արցախում կուտակվել են ներքին տեղահանվածներ, որով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում առաջացել է փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ,

– հաշվի առնելով, որ 2020թ. Արցախի փախստականները դեռևս հստակ իրավական կարգավիճակ չունեն, որի հետևանքով նրանք կարող են դուրս մնալ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի ՄԱԿ֊ի կոնվենցիայի շրջանակից և պաշտպանությունից,

– հաշվի առնելով, որ Ադրբեջանից և Արցախից բռնի տեղահանված և իրենց մշտական բնօրրանը ժամանակավորապես կամ մշտապես կորցրած մեր հայրենակիցները ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և հումանիտար/մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Արցախում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի լուրջ սպառնալիքի տալ,

– գտնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չնայած Ադրբեջանի վերհասկողության տակ գտնվող տարածքներից փախստականների և բռնի տեղահանված անձանց Հայաստանում ապաստանած փախստականների և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդարնքներին և պահանջներին, ա/ 35 տարիների ընթացքում նրանց նկատմամբ վարել են բացառապես հումանիտար-սոցիալական քաղաքականություն, բ/ Ադրբեջանի ակնհայտ հայատյաց, ռասիստական քաղաքականության գործողությունների նկատմամբ իրավական քննության գործընթաց չեն ծրագրավորել և չեն հետապնդել, մեր կարծիքով՝ նույնիսկ ռազմավարություն չեն ունեցել Ադրբեջանի վերահսկողության տարածքից փախստականների վերադարձի և գույքային կորուստների հատուցման խնդիրների նկատմամբ, գ/ Հայաստանում ապաստանած փախստականների քաղաքական շահերը և հեռանկարները հաշվի չեն առել, դ/ շատ պասիվ են եղել հատկապես վերջին 35 տարիներին Ադրբեջանում խիստ ուժեղացած մեր պատմության և մեր ազգային ինքնության կեղծարարության, մեր մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարի հարցում,

– տեսնելով, որ նույնիսկ 2020թ. ագրեսիվ, հանցավոր պատերազմի հետևանքով առաջացած նոր փախստականության վերաբերյալ Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով նախատեսված «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» որոշումը որևէ ընթացք չի ստանում, իսկ Ադրբեջանի իշխանությունները այն միակողմանիորեն ընթացքի մեջ են դրել և հայ փախստականների կողմից լքված բնակավայրերում առանց որևէ վերահսկողության արդեն բնակեցնում են մեզ անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով,

հայտարարում ենք.

– Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունները պետք է միջազգային քաղաքական և իրավական գործընթաց (այդ թվում միջազգային դատական գործընթաց) սկսեն Ադրբեջանում իրականացված ցեղասպանական գործողությունների (այդ թվում՝ Ադրբեջանական պետության կողմից խրախուսված և կազմակերպված Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերի) համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և հատուցում պահանջելու գործով,

– Ադրբեջանից և Արցախից փախած և բռնի տեղահված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է ճանաչվի որպես Հայաստանի և Արցախի հանրապետությունների առաջնահերթություն,

– Փախստականներին և բռնի տեղահանված անձանց հասցված բոլոր վնասները ենթակա են համարժեք, արդարացի փոխհատուցման: Փախստականներին և բռնի տեղաշարժի ենթարկված անձանց հասցված վնասի փոխհատուցման չափն ու ձևերը պետք է որոշվեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների համաձայն:

– Բոլոր հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նապխընտրած վայր՝և այնտեղ պետք է բոլոր երաշխիքներով ապահովել նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը:

– Առաջարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել անընդհատ փախստականներ ծնող Ադրբեջանի քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները,

– Խնդրում և առաջարկում ենք այն միջազգային կառույցներին, որոնց անդամներ են թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հանդես գալ միջնորդային առաքելությամբ փախստականների խնդիրը լուծելու համար,

– պահանջել վերականգնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմա-մշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները,

– 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ագրեսիայի հետևանքով փախստական դարձած բոլոր արցախցիները և ներքին տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը՝ դրա համար ստանալով իրենց կողմից պահանջված իրական երկարաժամկետ երաշխիքներ,

– Այդ գործընթացը կարող է սկսվել բացառապես Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն իրականացնելուց հետո, որի համաձայն «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Փաստացի արդեն 6-րդ ամիսն է՝ այդ միջանցքով Արցախի ու Հայաստանի միջև կապը խաթարված է, ինչը հանգեցնում է հումանիտար աղետի վտանգի։ Ներկա պահին Արցախի բնակչությունը Ադրբեջանի պատանդն է, և արցախցի փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի ճանապարհը գործնականում փակ է:

– Նույն հայտարարության 7-րդ կետով «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ տեղյա՞կ են արդյոք նրանք Ադրբեջանից ներքին տեղահանվածներին միակողմանի բնակեցնելու գործողություններին և վերահսկու՞մ են արդյոք այն, գիտե՞ն արդյոք, թե ում են բնակեցնում և վերջապես ինչու՞ է Ադրբեջանն այդ գործողությունն սկսել միակողմանի,

– Հայաստանի Հանրապետության և Արցախի իշանություններին խնդրում և առաջարկում ենք միջազգային իրավական գործընթաց սկսել, ինչպես նաև մինչև 1988թ. հայերով բնակեցված, բայց ներկա պահին հայթափված տարածքներում մեր մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի առնչությամբ,

– ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ համալսարաններին խնդրում և առաջարկում ենք մեկ ընդհանուր փաթեթով հանրայնացնել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անվան տակ հրատարակված գրքերի, հոդվածների և աղբյուրների կեղծարարության փաստերը, գիտական հանրությանը՝ այլ երկրների գիտական ակադեմիաներին և համալսարաններին փաստերով տեղեկացնել Ադրբեջանում գիտությունը ռասիստական քաղաքական նպատակներին և էթնոֆոբիային ծառայեցնելու լայնածավալ գործունեության մասին: Այս հարցում խոսքը գնում է ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև Ադրբեջանի տեղաբնիկ կովկասալեզու և իրանալեզու բոլոր ժողովուրդների ինքնության և Ադրբեջանին հարևան բոլոր երկրների պատմության կեղծարարության մասին, որով նաև նույն ադրբեջանցիների պատմության հյուսվածքի կեղծարարության մասին:

Միաժամանակ պնդում ենք, որ

– առանց Հայաստանի Հանրապետության անմիջական մասնակցության և միջազգային աջակցության անհնար է հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններով և գործունեությամբ ապահովել ադրբեջանահայ փախստականների և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նրանց ոտնահարված իրավունքների և շահերի վերականգնումը։

Այս համատեքստում հորդորում ենք․

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձևավորել «Փախստականների հարցերով» զբաղվող իրավասու պետական մարմին, կազմակերպություն կամ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որի օժանդակությամբ կմշակվի և շահագրգիռ հանրության քննարկմանը կներկայացվի հայ փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ազգային կամ պետական քաղաքականության ռազմավարության կամ հայեցակարգի նախագիծ։ Հետագայում այդ ռազմավարությունը կամ հայեցակարգը կդառնա Հայաստանի Հանրապետության կողմից վարվող պետական քաղաքականության մաս և ուղենիշ կլինի ոչ միայն ՀՀ դիվանագիտական մարմինների համար, այլև փախստականների հարցերով հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համար:

2. Առանձին կոչով դիմում ենք նաև Արցախի Հանրապետության իշխանություններին և հորդորում․

ստանձնել լիարժեք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն Արցախում ապաստանած փախստականների կամ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հայրենիքից վտարված արցախցիների, այլև Ադրբեջանից բռնագաղթված և փաստացի փախստական հանդիսացող մեր աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության հարցում:

3. Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների իշխանություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այդ համատեքստում արդյունավետ համագործակցության մեջ մեզ ներգրավելու կոչով:

4. Մասնավոր կոչով դիմում ենք Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից տարբեր ժամանակներում բռնագաղթած և աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մեր հայրենակիցներին, նրանց ժառանգներին, ինչպես նաև հայ փախստականության խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով համախմբվել մեկ հարթակում և միավորել մեր ջանքերն ու ռեսուրսները՝ մեր հայրենակից փախստականների և տեղահանվածների ընդհանուր շահերի համար պայքարի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու գործում:

Սույնով ազդարարում ենք այդ գաղափարի իրագործման համար ընդհանուր հարթակ ձևավորելու նպատակի մասին»: