Հայաստանի բնակչությունը նվազել է․ հրապարակվել են վերջին մարդահամարի նախնական արդյունքները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչությունը եղել է 2 մլն 928 հազար 914 մարդ, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով մարդահամարի նախնական արդյունքները։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը։

Առկա բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը։

Նախորդ մարդահամարն անցկացվել է 2011 թվականին։ Այդ տարվա տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունը եղել է 3 մլն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։

Այսպիսով՝ ՀՀ բնակչությունը մշտական բնակչությունը 11 տարում կրճատվել է շուրջ 89 հազար 940-ով, իսկ առկա բնակչության թիվը նվազել է 232 հազար 854-ով։ Նկատենք նաև, որ 2011 թվականի համեմատ՝ մեծացել է ՀՀ-ի մշտական բնակչության ու առկա բնակչության տարբերությունը։

Անժելա Պողոսյան