Որտեղ է դիրքավորված հակառակորդը․ Ջերմուկում ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ադրբեջանն ակտիվորեն կիրառել է հրթիռային, հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական և քաղաքացիական օբյեկտներին։ Այսօր Ջերմուկում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքները։

Ասրյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել էր 5 ուղղություններով, որոնցից 2-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։ Հարձակումից Ջերմուկ քաղաքը զգալի վնասներ է կրել, անգամ վերանորոգված ճոպանուղին չի գործում։

«Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,600 քառակուսի կիլոմետր, ճակատով՝ մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր»,- ասաց ԳՇ պետը։

Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ԶՈւ առաջին քայլերը սկսվել են 2021 թվականի մայիսի 12-ից։

«2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց Ասրյանը։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը արձանագրեց՝ տարածքային կորուստներ ենք ունեցել։ Հակառակորդն օկուպացրել է Հայաստանի 139 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղում ցույց տվեց նաև, թե Ջերմուկի ուղղությամբ որտեղով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, և որտեղ են հիմա տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը։

«Այնտեղ, որտեղ ձյունն ավարտվում է և երևում է սև բլուր, հակառակորդը հիմա դիրքավորված է այդտեղ»,- Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրեց Էդվարդ Ասրյանը։

Կատրին Կոլոնան նշեց, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը, որպեսզի մի կողմից՝ աջակցությունը հայտնի ԵՄ դիտորդական առաքելությանը, մյուս կողմից՝ տեղում սեփական աչքերով տեսնի իրավիճակը։

«Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում»,- նշեց Կոլոնան։

Սահմանային իրավիճակը, ըստ Էդվարդ Ասրյանի, հիմա հարաբերական կայուն է, բայց հակառակորդը երբեմն խախտում է հրադադարի ռեժիմը։ Հակառակորդն ուզում է իրավիճակը լարված պահել՝ ասաց ԳՇ պետը։

«Տեղի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն արդեն իսկ գտնվում է շփման պայմաններում, ունենք մեր առաջնագիծը, դիրքային բարելավում, իրականացնում ենք աշխատանքներ հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում առավելություն ստանձնելու ուղղությամբ»,- ասաց Ասրյանը։

Կատրին Կոլոնան էլ ասաց, որ Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի միակողմանի քայլերը։ Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

«Ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Ֆրանսիան դատապարտել և դատապարտում են նման միակողմանի քայլերը։ Մենք դա ասում ենք այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը, դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը»,- ընդգծեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Եվրամիության դիտորդական առաքելությունն արդեն 2 ամսից ավելի ՀՀ-ում է։ Ասրյանը բարձր գնահատեց մեր ԶՈՒ-ի աշխատանքը դիտորդների հետ, Ֆրանսիայի ԱԳ նախարարին ասաց՝ դիտորդների ներկայությունը զսպող գործոն է Ադրբեջանի զինված ուժերի համար։ Կատրին Կոլոնան էլ արձանագրեց՝ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է՝ ընդգծելով, որ դիտորդները զինված չեն, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, բայց անգամ ներկայությունը հնարավորություն է տալիս թուլացնել լարվածությունը։ Բայց ուշագրավ է, որ ապրիլի 11-ի բախման ժամանակ ԵՄ դիտորդները տարածքում չեն եղել, դրանից հետո են իրենց դիտարկումներն արել ու զեկուցել ԵՄ արտաքին ծառայությանը:

Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է՝ ընդգծեց Կոլոնան՝ արձագանքելով դիտարկմանը, որ Եվրամիությունն ու եվրոպական երկրները էներգետիկ ոլորտում պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ։

«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։ Այդ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ։ Առաքելության նպատակն է՝ տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը, մեր կարծիքով, շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- շեշտեց Կոլոնան։

Երևանը նաև առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կարողությունները` Ջերմուկում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Բացի այդ, ըստ նրա, Հայաստանն իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ այդ հարցը քննարկում են նաև Ֆրանսիայի հետ և ակնկալում են, որ աջակցություն կստանան։

«Միանշանակ է, որ մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակը, թե՛ նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել»,- ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն կհիմնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան