Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Լուրեր

24.04.2024 | 13:09
Հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված անպատիժ հանցագործությունը լուրջ հետևանքներ ունեցավ․ նիդերլանդացի խորհրդարանական
24.04.2024 | 12:58
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
24.04.2024 | 12:46
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տարել են ՁՊՎ
24.04.2024 | 12:41
Պահանջել ենք պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ Տավուշում բախումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:35
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 12:33
Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
24.04.2024 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, խոցել են ՌԴ-ի խորքում թիրախները
24.04.2024 | 12:18
Freedom House-ը՝ ՀՀ-ում ոստիկանական բռնության աճի, ՀԱՊԿ-ը՝ կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու մասին․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 12:15
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հերթական ժխտողական ուղերձով է հանդես եկել
24.04.2024 | 12:13
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ Գարեգին Բ-ն պատգամով դիմեց իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:06
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան
24.04.2024 | 12:00
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
24.04.2024 | 11:55
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
24.04.2024 | 11:45
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
24.04.2024 | 11:33
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Բոլորը

Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ․ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։

Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։