Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Բաքուն դադարեցնում է «էկոակտիվիստների» ակցիան

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշել են դադարեցնել, այսպես կոչված, «էկոակտիվիստների» ակցիան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդված ու վերահսկվող տարբեր կազմակերպությունների, զինված ուժերի ներկայացուցիչներ դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը։ Բաքուն չէր կատարում նաև փետրվարի 22-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանցքը բացելու որոշումը։

Ադրբեջանական քարոզչական ԶԼՄ-ները հայտնում են, որ «էկոակտիվիստները, հաշվի առնելով իրենց պահանջների մասնակի կատարումը, որոշել են 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան»։

Հավելենք, որ այսօր նրանք հանդիպել են օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովին, որը նշել է, թե «ապրիլի 23-ին նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված Պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից անցակետի ստեղծման հետ»։ Նա հրահանգել է դադարեցնել ակցիան։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Հակարի կամրջի վրա՝ փաստացի շարունակելով Արցախի շրջափակումը։

Էմմա Չոբանյան