Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր․ ԿԳՄՍՆ

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:

Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը: Համալիրի նախնական կառույցը համարվում է 5-7 դարերի Սբ Սարգիս մատուռ-դամբարանը, որը հետագայում՝ 10-11-րդ և ավելի ուշ դարերում վերակառուցումների է ենթարկվել:

Նիստում քննարկվել է նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտում գտնվող, Գորկի փողոց № 30 հասցեի շենքի ուժեղացման և լրակառուցման էսքիզային նախագիծը: Նշված հուշարձան-շենքը կառուցվել է 1880-ական թթ՝ որպես ժողովրդական տուն, գտնվում է թեք տեղանքի վրա՝ իր ժամանակին բնորոշ ճարտարապետաշինարարական ոճով:

Քննարկված հաջորդ հարցը ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծն էր, որը պատվիրվել է պետության կողմից: Վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում: Նախագծով առաջարկվում է կենտրոնական գմբեթավոր կառուցվածք ունեցող գլխավոր եկեղեցու՝ Սբ Նշանի և 1889 թ. կառուցված միանավ դահլիճ տիպի, կիսաքանդ Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնում:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոցի Գորկի փողոց № 30 հասցեի շենքի ուժեղացման և լրակառուցման և ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագծերը միաձայն արժանացել են հավանության: