Խայտառակ վիճակ է, ամբողջ օրը մեքենա ենք սարքում. փոսային նորոգումներ՝ առանց զգուշացնող նշանների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Մայրաքաղաքի տարբեր ճանապարհներին ասֆալտի վնասված և նորոգվող հատվածները պատշաճ կահավորված չեն, չկան արագությունը սահմանափակող կամ ճանապարհաշինական աշխատանքների մասին զգուշացնող նշաններ։ Վարորդները դժգոհում են՝ տևական ժամանակ նույն վիճակն է, անգամ հաշիվն են կորցրել, թե այս փոսերի պատճառով քանի անգամ են վերանորորգման տարել մեքենաները։

«Ամբողջ օրը մեքենա ենք սարքում, խայտառակ վիճակ է, Երևանը սենց լքված երբևիցե չի եղել, չենք կարողանում շրջանցենք»,- նշեց վարորդներից մեկը:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին ասացին՝ ամբողջ քաղաքում փոսեր են գոյացել, չէին կարող բոլորի դիմաց կամ խաչմերուկներին զգուշացնող նշաններ տեղադրել։

Բայց վարորդներն այսօր մեզ հետ զրույցում հակադարձում էին՝ այդ փոսերի պատճառով հաճախ նաև վթարներ են լինում, իրենք էլ ականատես են լինում:

«Բա էսքան վթար որտե՞ղից է լինում, չի հաջողվում շրջանցել»,- ասաց վարորդներից մեկը:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասում են՝ եղանակային վատ պայմաններ են, հիմա չեն կարող նորոգել, ուզում են որակով աշխատանք անել, իսկ դրա համար կայուն եղանակ պետք է լինի։ Վթարներից էլ են տեղյակ, բայց ասում են՝ ի՞նչ անեն, քաղաքապետարանի աշխատակիցներն էլ են այդ նույն ճանապարհներով երթևեկում։ Խոստանում են՝ բարենպաստ եղանակի դեպքում փոսերն արագ կլցնեն, մի քանի օրվա հարց է: Բայց ի՞նչ անեն փոսերի պատճառով վթարի ենթարկվողները կամ մեքենան վնասողները․ այս հարցի պատասխանն այդպես էլ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան