ԼՂ-ում հանդիպել են ռուս նոր հրամանատարի հետ․ Զախարովան՝ Լաչինի հարցում ՀՀ-ի ներգրավման մասին․ Լուրեր

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, թե Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ համաձայնագրերի շրջանակ վերադարձնելու համար։ Զախարովան նաև ասել է, թե ՌԴ տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սակայն ժամկետի վերաբերյալ ոչինչ չի հայտնել։
  • Արցախի հակաճգնաժամային խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։ Ըստ Պետրոսյանի՝ իրենք ռուսական զորքի հրամանատարին ասել են, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ, և Արցախյան կողմում ակնկալում են ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Լենցովը վստահեցրել է, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է, և որ այս պահին զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։
  • Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր ասել է, որ Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու է Արցախ այցելել։ ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ամենօրյա կապի մեջ է և փորձում է գտնել հնարավոր տարբերակներ՝ իր այցելությունն ի կատար ածելու համար։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։