Զախարովան Ֆրանսիային ու ԱՄՆ-ին մեղադրել է «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ազնիվ միջնորդի դերի հայտը ձախողելու մեջ»

Լուրեր

23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:55
Ցավոք, մեր պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ. Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:50
Ի՞նչ է ասելու Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Հայոց ցեղասպանության տարելիցին․ թուրք լրագրողի անդրադարձը
23.04.2024 | 20:37
Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները
23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:00
Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն կերպ շահագրգռված են ՌԴ-ից հեռավորություն պահելու հարցում․ Վալերի Սոլովեյ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
23.04.2024 | 19:46
Բագրատաշենում ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:43
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
23.04.2024 | 19:36
Մեկնարկել է ջահերով երթը. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 19:32
Զարմացած եմ՝ Ադրբեջանը ՀՀ-ի վերահսկողությանը թողեց Ոսկեպարի ճանապարհը․ սա ռազմական առումով կարևոր հատված է․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:28
Իրանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե «Ֆրանսիան և ԱՄՆ-ն ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ազնիվ միջնորդի դերի հայտը»։

Զախարովայի խոսքով՝ «ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների՝ բոլորին համոզելու փորձերը, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց պարբերական հակառուսական հարձակումներով։

«Նման հայտարարությունները չեն կարող վերագրվել որևէ կառուցողական աշխատանքի կամ ազնիվ միջնորդի աշխատանքին: Նման հայտարարություններն ուժեղացնում են մեր այն զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական նկրտումները կոնյուկտուրային և քաղաքականացված բնույթ են կրում և ուղղված են խաթարելու Ռուսաստանի դիրքերը, իսկ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի վերաբերյալ մտահոգություններն ակնհայտորեն ներառված չեն նրանց ծրագրերում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։