Որդու կորստից 16 տարի անց. ՄԻԵԴ-ը ՀՀ-ին մեղադրում է Տիգրան Օհանջանյանի գործի թերի քննության համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2007 թվականի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասերից մեկում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի գործի քննությունը շարունակվում է արդեն 16 տարի։ Պաշտոնական վարկածով էլեկտրահարումից մահացած 19-ամյա զինծառայողի մայրը պնդում է՝ իր որդուն սպանել են։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Տիգրան Օհանջանյանը զորամասի կապի հանգույցի մոտ հպվելով ռադիոռելային կայանը պահող ձգալարին՝ էլեկտրահարվել է և տեղում մահացել: Զինծառայողի ծնողները պնդում են՝ դատաբժիշկները չեն արձանագրել իրենց որդու մարմնի վրա եղած վնասվածքները, որոնք, ըստ նրանց, վկայում են ծեծի մասին։ Այս հանգամանքից վրդովված որդեկորույս մայրը գնացել է այն ժամանակ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Հայկազ Բաղմանյանի մոտ։

Բաղմանյանը, սակայն, որևէ հստակ պատասխան չի տվել՝ խորհուրդ տալով սպասել քննության արդյունքներին։ Քննությունը, ծնողների խոսքով, խայտառակ ձևով է իրականացվել։

Գործով նախաքննությունը տևել է շուրջ 9 ամիս, մեղադրանք առաջադրվել՝ միայն վերջին ամսում։ Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ․ այս հոդվածով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել կապի հանգույցի պետը և նրա տեղակալը։

Իրականությունը բացահայտելու համար որդեկորույս մայրն անգամ համաձայնվել է արտաշիրմման, որն այդպես էլ տեղի չի ունեցել։ Գրեթե մեկ տարվա դատաքննությունից հետո ամբաստանյալներն արդարացվել են, իսկ գործը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան։ Ավելի քան 1 տասնամյակ քրեական գործը կասեցվում է, ապա կրկին վերաբացվում։ Ուշագրավ է, որ բոլոր ատյաններում հերքվել է այն պնդումը, թե Օհանջանյանն էլեկտրահարվել է։

Իրավական այս պայքարում Օհանջանյանների գործը հանգուցալուծման հասավ երեկ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բողոք ներկայացնելուց 12 տարի անց, կոնվեցիայի երկու խախտում է արձանագրել՝ Հայաստանին պարտավորեցնելով ընտանիքին փոխհատուցել 50 հազար եվրո։

Ըստ ՄԻԵԴ-ի՝ իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը լրջորեն թերի է, դատարանն այդ արդյունքները վստահելի չի կարող համարել կամ Տիգրան Օհանջանյանի մահվան հետ կապված բացատրությունը՝ համոզիչ և բավարար․ նշված է վճռում։

Հայաստանյան ատյանների համար մահվան հանգամանքները նորություն չէին։ Եթե որդեկորույս ծնողների ձայնն օրվա իշխանության համար այնքան էլ լսելի չէր, ապա այս ամենի մասին դեռևս նախորդ տարի հայտարարել էր այն ժամանակ վարչապետի խորհրդական, այժմ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը։ Նրա ելույթում հնչեցված փաստերը հայտնի էին դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված այլընտրանքային քննչական խմբի աշխատանքների արդյունքում։ Ըստ պայմանավորվածության՝ խումբը պետք է ուսումնասիրեր, ընդհանուր առմամբ, 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում ունենար զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն ներկայացներ վարչապետին: Աշխատանքային խումբը գլխավորում էր Աննա Վարդապետյանը, որի ելույթում մատնանշած 150 էջանոց գործը հենց Օհանջանյանինն էր։

Նոր քննություն այս պահին սկսված չէ, քանի որ 16 տարի առաջ արարքին վերաորակում այդպես էլ չի տրվել։ Օհանջանյանի մահվան դեպքով գործը վերաբացվել է 2018 թվականին, սակայն որևէ նոր գործընթաց տեղի չի ունենում։

Որդեկորույս մայրը հույս ունի՝ Եվրոպական դատարանի վճիռը, որպես նոր երևան եկած հանգամանք, դեր կխաղա որդու մահվան գործում․ այնտեղ գրված է այն, ինչ իրենք՝ սևազգեստ մայրերը բարձրաձայնում են տասնյակ տարիներ շարունակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան