Այսօր նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով
Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։շ
Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։ «Սյունիք»-ը Հայաստանի հարավային օդանավակայանն է, գտնվում է Կապանից ոչ հեռու: Այն դեռևս ԽՍՀՄ տարիներին օգտագործվել է ներքին ավիացիայում