Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենիամին Նեթանյահուին՝ Իսրայելի Պետության անկախության 75-ամյակի կապակցությամբ

Լուրեր

18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:26
Ոտքս խերով լինի, մեր խնդիրն է ապահովենք, որ ստեղ խաղաղ ապրեք. Փաշինյանը՝ Բերքաբերի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անկախության 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Իսրայելի Պետության անկախության 75-ամյակի կապակցությամբ։

Մեր երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանալու և որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն։ Դրանց շարքում են Սուրբ Հողում դարեր շարունակ բնակվող հայ համայնքն իր կրոնական կառույցներով, ինչպես նաև Հայաստանի հասարակության անբաժանելի մաս կազմող հրեական համայնքը, որն իր հերթին զգալի ջանքեր է գործադրում երկու երկրների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Իսրայելի Պետության հռչակման տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեր երկրին և ժողովրդին հարատև խաղաղություն և բարգավաճում»: