Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան կոչ է անում վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտմանը

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Ստամբուլում նախօրեին նախատեսվում էր անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, սակայն նահանգապետարանի կողմից արգելվելուց հետո այն տեղի է ունեցել Մարդու իրավունքների ասոցիացիայի ստամբուլյան մասնաճյուղի գրասենյակում, գրում է Gercek News-ը։

Մասնավորապես, Մարդու իրավունքների ասոցիացիայի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ի պատասխան միջոցառման անցկացման արգելքի։ Ներկայացվել է կառույցի Ստամբուլի մասնաճյուղի համանախագահ Էրեն Քեսքինի հայտարարությունը։

«1915-ին սկսված գործընթացում ցեղասպանության ենթարկվեցին նաև Անատոլիայի քրիստոնեական այլ համայնքներ՝ ասորիներն ու հույները։ Ժխտում՝ նշանակում է մեղադրել ցեղասպանության զոհերին, և նրանց երեխաներին ու թոռներին որպես թշնամի դասել: Ցեղասպանության ժխտումը նշանակում է հավերժացնել մարդկության դեմ հանցագործությունը։ Ցեղասպանության հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված հայերի պահանջները, ցանկությունները, նրանց կրած կորուստները, որոնք հնարավոր չէ հաշվել կամ չափել, պետք է լուծվեն։ Ժխտումը խոչընդոտ է նման հատուցման և արդարության հասնելու գործընթացին։ Ուստի մենք տարիներ շարունակ կոչ ենք անում՝ ճանաչեք ցեղասպանությունը, ներողություն խնդրեք դրա համար և փոխհատուցեք»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան