Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան

Լուրեր

25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
25.04.2024 | 14:07
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Չերկասի և Դնեպրոպետրովսկի շրջաններին
25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
25.04.2024 | 13:47
Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին
25.04.2024 | 13:36
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 13:28
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
Բոլորը

Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կմեկնի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան․ տեղեկանում ենք Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունից։

«Այս այցով Ֆրանսիան ընդգծում է իր հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև արդար, կայուն խաղաղության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա բանակցություններ անցկացնելուն։ Նաև կոչ է անում երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Բաքվում նախարարը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա նաև հարգանքի տուրք կմատուցի 1990 թվականի հունվարի 20-ի խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին։

Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, ապա Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նախարարը Վրաստան կայցելի ապրիլի 28-ին։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ իր բանակցությունների ընթացքում նա իր աջակցությունը կհայտնի օրենքի գերակայության և քաղաքացիական տարածքի պահպանման ոլորտում բարեփոխումներին, որոնք կարևոր են քայլեր են երկիրը Եվրամիությանը մոտեցնելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Անահիտ Խաչատրյան