Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Լուրեր

24.04.2024 | 12:15
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հերթական ժխտողական ուղերձով է հանդես եկել
24.04.2024 | 12:13
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ Գարեգին Բ-ն պատգամով դիմեց իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:06
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան
24.04.2024 | 12:00
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
24.04.2024 | 11:55
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
24.04.2024 | 11:45
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
24.04.2024 | 11:33
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
24.04.2024 | 11:30
Եթե ՀՀ-ն որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
24.04.2024 | 11:19
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների հանդիման․ Գարեգին Բ
24.04.2024 | 11:10
Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են․ էմանուել Մակրոն
24.04.2024 | 11:07
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
24.04.2024 | 10:55
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
24.04.2024 | 10:43
ԱՄՆ Սենատը վերջնական հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթին
24.04.2024 | 10:32
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ․ ՄԻՊ-ի ուղերձը
24.04.2024 | 10:20
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Սենատի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարը առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարևոր բանաձևեր ընդունելու համար: «Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարևոր և խորհրդանշական օր մեզ համար: Ինչպես իմ այսօրվա ուղերձում եմ նշել՝ սա անցյալի, ներկայի և ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»,- ասել է վարչապետը:

Բրունո Ռետայոն իր հերթին նշել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հայ ժողովրդի կողքին ենք և ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև մեր զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ողջ մարդկության ողբերգությանը»: Պարոն Ռետայոն ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի:

Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը: