Հովիկ Աղազարյանը՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

Ստորագրահավաքը շուտ եմ իրականացրել, 29 պատգամավոր ստորագրել է, և այդ փաստաթուղթը ներկայացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին․ կարծում եմ՝ առաջիկայում խմբակցության արտահերթ նիստ կհրավիրվի, հարցը կքննարկվի և եթե որոշում կայացվի, ընթացք կտրվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիամդիր պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին հարցին։

Աղազարյանի խոսքով՝ այդ պաշտոնը վերապահված է ընդդիմությանը և ընդդիմությունը պետք է առաջադրի նոր թեկնածու։

Հարցին, թե իրավական հիմք կա՞ անվստահություն հայտնելու համար, ՔՊ-ականն արձագանքեց. «Էլի պատճառներ կան: Առիթը հանձնաժողովի նիստն է հանդիսացել, բայց վաղը մյուս օրը, եթե հարցը հասնի տրամաբանական ավարտին, կբերեմ բոլոր հիմնավորումները, եթե իհարկե, խմբակցության իմ գործընկերները հավանություն տան այդ գործընթացին»:

Դիտարկմանը, որ Արթուր Հովհաննիսյանը ողջ ընթացքում սպառնում էր Էդգար Ղազարյաին, թե «լեզուդ ու ականջներդ կկտրեմ», դրա մեջ ոչ մի պախարակելի բան չի տեսնում, սակայն անընդունելի է համարում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի վարքը, Աղազարյանը պատասխանեց. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր վրա վերցրեց հարվածն ու պատասխանատվությունը և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի արտահայտած մտքերի մի երկու լեվլ ցածր մակարդակով արձագանքեց։

Այո, Թագուհի Թովմասյանը պարտավոր էր որպես հանձնաժողովի ղեկավար, օրինակ, ընդմիջում հայտարարել և կողմերին հրավիրել, այսպես կոչված, կոռեկտության»:

Մանրամասները՝ տեսանյութում։