Օդանավակայանի փակումը սպառնում է «խեղդել» քվեարկությունը Թուրքիայի երկրաշարժի գոտում

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Մինչ Թուրքիան պայքարում է երկրաշարժից տուժած իր նահանգները վերականգնելու համար, հաջորդ ամիս կայանալիք ընտրությունների կենսունակության վերաբերյալ հարցերը հարավային տարածաշրջանում գնալով ավելի հրատապ են դառնում, գրում է Al Monitor-ը։ Մասնավորապես, աղետի գոտում 11 նահանգներից ամենաշատ տուժած Հաթայի քաղաքապետը հարց է բարձրացրել, թե ինչու է քաղաքի օդանավակայանը փակ լինելու մինչև մայիսի 14-ի ընտրությունների ավարտը՝ թույլ չտալով ընտրողներին վերադառնալ քվեարկելու համար։

Լյութֆու Սավաշը, որը ներկայացնում է «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP), որն էլ գլխավորում է «Ազգային դաշինք» ընդդիմադիր դաշինքը, ասել է, որ հնարավոր չէ թռիչքներ պատվիրել դեպի Հաթայի օդանավակայան։

«Բոլորին հետաքրքրում է, թե ինչու մինչև մայիսի 17-ը հնարավոր չէ տոմսեր գնել դեպի Հաթայ։ Եթե թռիչքուղու հետ կապված խնդիր կա, թող բացատրեն. հակառակ դեպքում մեզ պետք է ասեն, թե ինչու ինքնաթիռները չեն կարող լիքը ուղևորներով վայրէջք կատարել»,- ասել է նա։

Հաթայի օդանավակայանի թռիչքուղին ավերվել էր փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, սակայն մեկ շաբաթ անց վերաբացվել օգնության և առևտրային ուղևորափոխադրող բեռնատար ինքնաթիռների համար:

Սավաշը հավելել է, որ քաղաքացիները ցանկանում են վերադառնալ ու քվեարկել։ HaberTurk-ի լրագրող Սևիլայ Յըլմանի թվիթի համաձայն՝ Սավաշը նրան ասել է, որ Հաթայից առնվազն 500,000 ընտրողներ հեռու են նահանգից և ենթադրել, որ նրանց բացակայությունը կվնասի ընդդիմադիր դաշինքին:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում ասվում է, որ առնվազն 3 միլիոն մարդ տեղափոխվել է իրենց տներից երկրաշարժի գոտում, շատերը մեկնել են Թուրքիայի այլ շրջաններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի տվյալներով՝ երկրաշարժից հետո մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 2 միլիոն մարդ լքել է տարածաշրջանը, ինչը մարտին հասել է 3,3 միլիոնի։

Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները ասել էր, որ երկրաշարժից տուժած առնվազն 133,000 մարդ քվեարկելու է իրենց հայրենի մարզերից դուրս: Նա նշել էր,որ ընտրական պաշտոնյաներն այցելում են երկրաշարժի շրջան՝ վերահսկելու նախապատրաստական աշխատանքները: Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ իրենց հայրենի նահանգները լքած ընտրողները դժվարությունների կհանդիպեն քվեարկության ժամանակ։

Մասնավորապես, 2018 թվականի վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններին հաջորդած հայտարարության մեջ ԵԱՀԿ դիտորդները նշել էին քարոզարշավի անհավասար պայմանները: Էրդողանը և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգտվում էին «անտեղի առավելություններից, այդ թվում՝ կառավարությանն առընթեր պետական և մասնավոր լրատվամիջոցների կողմից չափից դուրս լուսաբանմամբ»: Դիտորդները նշել էին, որ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն ավարտվել էր քվեարկության օրվանից օրեր առաջ՝ սահմանափակելով նաև ԶԼՄ-ների և հավաքների և արտահայտվելու ազատությունը:

Նմանատիպ մտահոգությունները իշխում են նաև հիմա։

Էմմա Չոբանյան