Ինչու են Ռյազանի հայերին զանգվածաբար հետապնդում․ համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Ռյազան քաղաքում հայերի նկատմամբ շաբաթներ շարունակ տեղի ունեցող զանգվածային հետապնդումները և ձերբակալություններն այս պահի դրությամբ դադարել են։ Ռյազանի շրջանի հայ համայնքի ղեկավար Ռոբերտ Ալիխանյանը Factor TV-ին փոխանցեց, որ ապրիլին 4 անգամ մասսայական դեպքեր են գրանցվել, երբ առանց պաշտոնական փաստաթղթի հետախուզել են հայկական տարածքները և հայկական ծագմամբ քաղաքացիներին բերման ենթարկել ոստիկանություն։

«Մատնահետք էին վերցնում, հեռախոս, երեքից չորս ժամ պահում ոստիկանությունում։ Մարդկանց չէին բացատրում, թե ինչի համար են հայտնվել այնտեղ», – ասաց Ռոբերտ Ալիխանյանը։

Նրա խոսքով՝ զանգվածային հետապնդումներից առաջ ոստիկանություն է հրավիրվել և ծանոթացել երեք հայերի նկատմամբ քրեական գործին, ովքեր սրճարաններից մեկում վեճի են բռնկվել Ուզբեկստանի քաղաքացիների հետ։ Դանակահարություն է եղել, իսկ երեք հայ երիտասարդները դիմել են փախուստի։ Այժմ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ռյազանի շրջանի հայ համայնքի ղեկավար Ռոբերտ Ալիխանյանն ասում է՝ ոստիկանությունում հայտնել է, որ հետապնդվող քաղաքացիների մասին տեղեկություն չունի, որից հետո Ռյազանի շրջանում սկսվել է հայերի զանգվածային հետապնդումներն ու ձերբակալությունները։

«Չէին նայում՝ հայերը Ռուսաստանի քաղաքացի են, թե Հայաստանի։ Առաջին անգամ էր, որ հայերի հանդեպ մաշտաբային այսպիսի վերաբերմունք էր»,- ասաց Ալիխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան