Գյումրիում փլուզվել են հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը
Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ) փլուզվել են. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներ չկան:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։