ԵՄ-ի և ՌԴ ԱԳՆ-ի խոսնակները՝ Տեղի մարտի մասին․ Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ Լուրեր

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը
  • Տեղ գյուղում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած զինված հարձակման առնչությամբ հայտարարություն է տարածել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիլա Մասրալին։ Նա նշել է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերի ուժերը պետք է հետ քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորության վրա՝ կանխելու համար նմանատիպ միջադեպերի կրկնությունը։
  • Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Տեղում փոխհրաձգույթունից հետո հետո տվյալ շրջանում գտնվող Ռուսաստանի զինված ու ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի ներկայացուցիչները կապվել են հայկական ու ադրբեջանական կողմերի պատասխանատուների հետ ու միջոցներ ձեռնարկել ապաէսկալացիայի։ Նա նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի ու Երևանի կողմից փոխադարձ զսպման և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
  • ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը։
  • Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ, 65 կողմ ձայնով տվեց իր համաձայնությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։