ՊՆ-ն՝ գիշերվա իրավիճակի մասին․ Անահիտ Մանասյանը ընտրվեց ՄԻՊ․ Լուրեր

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը
  • Գիշերվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարությունը։ Գիշերը նախարարությունը հրապարակել էր երեկ տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված 4 հայ զինծառայողների անունները՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան և Նարեկ Սարգսյան։ Վիրավորված 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր: Այսօրվա հաղորդագրությամբ ՊՆ-ից վստահեցրել են, որ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
  • Հայաստանի Ազգային ժողովում այսօր ՀՀ ՄԻ նոր պաշտպան են ընտրել։ 69 կողմ ձայներով այդ պաշտոնին է ընտրվել իշխանության թեկնածու, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Ընդդիմության կողմից առաջադրված և չընտրված թեկնածու Էդգար Ղազարյանը հայտնել է, որ Մանասյանի ընտրությունը վիճարկելու է դատական կարգով։
  • Խորհրդարանի այսօրվա նիստում Արամայիս Փաշինյանի թեկնածությունը առաջադրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար։ Այս պահին Փաշինյանը այդ կառույցի անդամ է և առաջադրվում է երկրորդ անգամ։ Նախորդ առաջադրման ժամանակ նա նշել է, որ իրեն հայտնի ազգակցական կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։