ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն դեռ չեն գտել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորը դեռ չի գտնվել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նորության դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում, Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ որոնողական աշխատանքներ են ընթանում՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակի զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողներ մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով Շահբուզի շրջանի ուղղությամբ։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնում Նախիջևանից անհետացած ու ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողների մասին։ Meydan TV-ի լրագրող Հաբիբ Մյունթեզիրը սոցիալական ցանցերի իր էջերում գրել էր, որ ադրբեջանցի զինծառայողները «իրականում կորած են արդեն 5 օր»։ Նա հրապարակել էր նաև զինծառայողների ինքնությունը՝ Բաքվի Սուրախանի շրջանի բնակիչ Աքշին Քաբիլ օղլու Բաբիրով և Լենքորանի բնակիչ Հուսեյն Ահլիման օղլու Ախունդով։

Արփի Հակոբյան