Քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Թուրքիայի նախագահական ընտրություններում

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդերն, ըստ սոցհարցումների, աջակցելու են նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ի ընտրություններում, ինչը վճռական գործոն կարող է դառնալ Էրդողանի քսանամյա կառավարմանը վերջ տալու համար, գրում է Al Monitor-ը։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ և վեց կուսակցությունների Ազգային դաշինքի միասնական թեկնածու Քըլըչդարօղլուն մրցավազքի մեջ է Էրդողանի հետ և որոշ հարցումների տվյալներով նրան գերազանցում է։

Թուրքիայի քրդամետ գլխավոր շարժումը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, (HDP) լուռ աջակցելով Քըլըչդարօղլուին, անցյալ ամիս հայտարարեց, որ չի առաջադրելու նախագահի թեկնածու։Այս հայտարարությանը նախորդել էին Քըլըչդարօղլուի և HDP-ի ղեկավարների բանակցությունները, որտեղ երկու կողմերը կոչ էին արել «նոր սկիզբի»՝ Թուրքիային ժողովրդավարության ուղի վերադարձնելու համար և խոստացել քննարկել, լուծել քրդական հարցը խորհրդարանում։

Թուրքիայի մեծամասամբ քրդաբնակ հարավ-արևելքում, Քըլըչդարօղլուին նախագահական ընտրություններում աջակցությունը, հավանաբար, ավելի ուժեղ կլինի, քան HDP-ի աջակցությունը միաժամանակ խորհրդարանական ընտրություններում: Այս մասին լրատվամիջոցին ասել է Դիարբեքիրում գտնվող Rawest հետազոտական կենտրոնի համակարգող Ռոյ Գիրասունը։ HDP-ն 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 50%-ը հարավ-արևելյան նահանգների մեծ մասում, ներառյալ խիտ բնակեցված Դիարբեքիրում, որտեղ հավաքել է 65%-ը։ Կուսակցության օգտին համապետական ձայները կազմել են 11,7 %, մի ցուցանիշ, որը սպասվում է, որ քիչ կփոխվի առաջիկա ընտրություններում:

Թեև ոմանք ափսոսում են նախագահական ընտրություններում HDP-ի թեկնածուի բացակայության համար, լրատվականի կողմից հարցված HDP-ի ընտրողների մեծ մասն ասել է, որ ականջալուր են լինելու իրենց կուսակցության որոշմանը և կուսակցության բանտարկված նախկին առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի կոչերին:

«Քըլըչդարօղլուի նախաձեռնած վերափոխումը հետաքրքրությամբ է ընդունվել քուրդ ընտրողների կողմից, սակայն չի վերածվել ընտրական աջակցության։ Իրերը սկսեցին փոխվել HDP-ի ղեկավարությամբ: Այժմ Քըլըչդարօղլուի նախագահական թեկնածության հետ մեկտեղ, այն կվերածվի էական աջակցության»,- ասել է Գիրասունը։ Նա նկատի ունի 2019 թվականին Թուրքիայում մի շարք քաղաքներում քաղաքապետի ընտրությունները, երբ առաջին անգամ փորձարկվեց հիմնական ընդդիմության և HDP-ի միջև լուռ համագործակցությունը: HDP-ն չէր մասնակցել մի քանի խոշոր քաղաքներում ընտրություններին, որտեղ քուրդ միգրանտների զգալի բնակչություն կա, հատկապես՝ Ստամբուլում, ճանապարհ հարթելով իր ընտրողների համար՝ աջակցելու CHP-ի թեկնածուներին և օգնելու նրանց զբաղեցնել Էրդողանի կուսակցության կողմից երկար տարիներ զբաղեցրած  քաղաքապետի պաշտոնները:

Իշխող ուժի ու երկրի նախագահ Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության նկատմամբ քրդերի շրջանում կա աջակցության անկում, որը սկսվեց 2015 թ-ից, երբ քրդական հարցի լուծման համար խաղաղ բանակցությունները փլուզվեցին, և Էրդողանը դաշնակցեց Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հետ՝ սկսելով նաև քրդական կուսակցության հետապնդումները։

Ըստ Դիարբեքիրի հայտնի ակադեմիական և քաղաքական վերլուծաբան Վահապ Ջոսկունի՝ գործոնների համակցությունը պատճառ է դարձել, որ վերջին տարիներին նրա ժողովրդականությունը նվազել է:

«Քուրդ ընտրողների մի կարևոր հատված հեռացել է ԱԶԿ-ից, քանի որ կուսակցությունը տնտեսապես հույս չի ներշնչում, վերջին ժամանակներում նրա տնտեսական վատ արդյունքները, MHP-ի հետ դաշինքը և քրդական հարցը ժողովրդավարական միջոցներով լուծելուց հրաժարվելու պատճառով»,-ասել է նա։

Գիրասունի կարծիքով՝ ԱԶԿ-ն կորցրել է 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում իրեն սատարած քուրդ ընտրողների ձայների մոտ մեկ երրորդը։ Հիասթափված քրդերն այժմ, հավանաբար, կաջակցեն CHP-ին և երկու փոքր ընդդիմադիր կուսակցություններին, որոնք գլխավորում են Էրդողանի նախկին համախոհները։ Դիարբեքիրում, օրինակ, ակնկալվում է, որ CHP-ի առնվազն մեկ թեկնածու կընտրվի խորհրդարանում, ինչը կուսակցությանը չի հաջողվել հասնել վերջին երկու տասնամյակների ընթացքում:

Հետազոտողները զգուշացնում են, որ չնայած Քըլըչդարօղլուի՝ քրդերի վճռորոշ աջակցության ակնկալիքին, CHP-ի առաջնորդի հաղթանակը չի կարելի համարել հստակ։Երկու փոքր ընդդիմադիր կուսակցություններ առաջադրել են իրենց թեկնածուներին նախագահական մրցապայքարում, ինչը դժվարացնում է Քըլըչդարօղլուի հաղթանակը առաջին փուլում:

Էրդողանը կարծես, թե ևս հավատում է, որ այդ փոքր լուսանցքը կարող է ազդել ելքի վրա։ Անցյալ ամիս նա դաշինք է կնքել Huda-Par փոքր իսլամիստական քրդական կուսակցության հետ՝ չնայած քննադատության և հակասությունների պատճառ դառնալով «Հեզբոլլահում» կուսակցության արմատների պատճառով (խմբավորում, որը կռվել է PKK-ի դեմ 1990-ականներին և պատասխանատվություն է կրում տասնյակ սպանությունների համար, այդ թվում՝ ոստիկանների և իսլամիստների, որոնք դեմ էին նրա արմատական միջոցներին)։

Էմմա Չոբանյան