ՀՀ ՊՆ-ն ձերբակալել է Ադրբեջանի 1 զինծառայողի․ ով ում դեմ է ցուցմունք տվել ԱԺ միջադեպի գործով․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
  • Գիշերը ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ մեկ զինծառայող․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ըստ ձերբակալվածի խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր , որ Նախիջևանում ադրբեջանական բանակի զինծառայողներ  են անհետացել ոչ բարենպաստ եղանակային պայմաններում մոլորվելու պատճառով։ Սոցցանցերում ադրբեջանցիները հրապարակել են զինծառայողների լուսանկարները և գրել, որ նրանք կորել են ավելի վաղ՝ մոտ 5 օր առաջ։
  • Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նշել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը ձեռնտու չէ ոչ մի երկրի, և որ  ցանկացած աշխարհագրական փոփոխություն Հարավային Կովկասի տարածաշրջանում կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման, ինչը «տարածաշրջանի խաղաղության և անվտանգության թշնամիների պահանջն է»։
  • Հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ Հայաստան խմբակցությունից Մհեր Սահակյանը փակ նիստի ժամանակ հարվածել է ՔՊ խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանին։ Ցուցմունքներում կան հակադիր պնդումներ, սակայն բոլորի մոտ համընկնում է այն, որ եղել է բանավեճ։ Ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ Վարդանյանն է վեճի ժամանակ ագրեսիվ եղել ու բարձր տոնով խոսել, իշխանական պատգամավորները պնդում են, որ նա փորձել է կարգ հաստատել նիստի ընթացքում, և Սահակյանն է ագրեսիվ եղել։ Բոլորի, այդ թվում հենց Մհեր Սահակյանի ցուցմունքներում նշվում է, որ Սահակյանն է հարվածել Վարդանյանի դեմքին։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։