Բաժանվա՞ծ ես, տուն չենք տալիս․ վարձով բնակարան գտնելու փշոտ ուղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Թեև մայրաքաղաքում մեծ թափով կառուցապատման աշխատանքներ են ընթանում, այնուամենայնիվ, անշարժ գույքի շուկայում լարվածությունը դեռ չի թուլանում։ Վարձով բնակարան գտնելն իսկական փորձություն է։ Մեծ պահանջարկն ու առաջարկվող բնակարանների փոքր թիվը թույլ են տալիս տանտերերին ոչ միայն բարձր գներ սահմանել, այլև սեփական պայմանները թելադրել՝ սկսած վարձակալի ազգությունից ու սեռից մինչև գործարքի հետ կապ չունեցող այլ չափանիշներ, տալ անձնական հարցեր ու ընտրել վարձակալին՝ ըստ ճաշակի, հաճախ հրաժարվելով նույնիսկ պայմանագիր կնքել։

Արաքս Պողոսյանը որդու հետ վերջերս է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել։ Վարձով բնակարան գտնելու համար շուրջ 1 ամիս է պահանջվել։ Առաջին խնդիրը, որին բախվել է, սահմանափակ առաջարկն է եղել։

«Ինձանից առաջ արդեն մեկ տարի Հայաստան եկած ռուսները փնտրել և գտել էին, կարելի է ասել, ամենալավ բնակարանները, և բավականին բարդ էր գտնել լավ բնակարան, որովհետև քիչ են»,- նշում է Արաքս Պողոսյանը։

Խտրականության դսևորումներ ևս նկատել է։

«Մարդիկ հասկանում էին, որ դու երեխայի հետ ես, և կռահում էին, որ բաժանված ես: Այստեղ առաջանում էր երկրորդ հիմնական խնդիրը, որը Հայաստանում շատ-շատ է առաջանում, բաժանված մարդկանց, կապ չունի՝ կին, թե տղամարդ, բավականին բարդ են տալիս բնակարան»,- ասում է Արաքս Պողոսյանը։

Բնակարանատերերն ամուսնալուծված լինելու հանգամանքը կռահում էին կամ փորձում հարցերի միջոցով պարզել, բայց դրանք հնչում էին տողատակերով և կասկածամտությամբ։

«Շատ հետաքրքիր հարցեր էին տալիս, օրինակ՝ ի՞նչ եք աշխատում։ Այսինքն՝ «ի՞նչ եք աշխատում» հարցը հնչում էր այնպես, որ որտեղի՞ց Ձեզ այնքան գումար, որ կարող եք վարձել բնակարան»,- ասում է մեր զրուցակիցը։

Նույնիսկ դեպք է եղել, երբ տանտերը, հարցուփորձ անելուց հետո հասկանալով, որ ամուսնուց բաժանվել է, մերժել է տրամադրել բնակարանը։

«Բնականաբար, դա հստակ չեն ասել, բայց այդտեղ նույնիսկ ներկա գտնվող բրոկերն է հասկացել, որ մերժել են հենց դրա համար»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է բնակարանների պայմաններին, այս հարցում հաճախ է հնչել՝ «ոչինչ, յոլա գնացեք» պատասխանը։

Երեխայի հետ կապված խնդիրների չի բախվել: Ասում է՝ իր որդին արդեն մեծ է, բայց նման օրինակների մասին շատ է լսել։

«Իմ շատ-շատ ընկերներին, ովքեր ունեն փոքրիկ երեխաներ, իրենց մերժել են հենց դրա համար, նույնիսկ շատ դեպքերում իմանալով, որ հղի է երկրորդ կամ երրորդ երեխայով, մերժել են հենց դրա համար»,- նշում է Արաքս Պողոսյանը։

Վարձակալի վերաբերյալ տանտերերի անձնական նախընտրություններն ու առաջարկվող սահմանափակումները հաճախ տեղ են գտնում նաև բնակարանի վարձակալության մասին հայտարարություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան