Եվրոպայում մոծակների նոր տեսակ է հայտնվել, որը վտանգավոր վիրուսներ է տարածում․ ԱՀԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Aedes մոծակները, որոնք այնպիսի վիրուսային հիվանդությունների կրողներ են, ինչպիսիք են դենգեն, զիկան և չիկունգունյան, ավելի ու ավելի հաճախ են սկսել հանդիպել Հարավային Եվրոպայում: Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունը։

Կազմակերպությունում նշել են, որ միջատների տարածմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը, մասնավորապես՝ եվրոպական մայրցամաքում ջերմաստիճանի բարձրացումը։

ԱՀԿ-ն զգուշացնում է, որ վտանգի տակ է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի կամ Խորվաթիայի բնակչությունը։

Կազմակերպությունից տեղեկացրել են, որ ի տարբերություն մալարիա կրող մոծակների, որոնք վտանգավոր են գիշերը, Aedes մոծակները մարդկանց գրոհում են ցերեկը։

«Քանի որ այս մոծակները մեկ օրում կարող են խայթել մի քանի մարդու, սա նպաստում է բնակչության բարձր խտություն ունեցող տարածքներում հիվանդությունների բռնկումներին»,- նշել են փորձագետները։

Մինչ օրս մոծակների միջոցով փոխանցվող նշված երեք վիրուսային հիվանդություններից որևէ մեկի դեմ պատվաստանյութ չկա: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ի փորձագետները կարծում են, որ նման պատվաստանյութեր կարելի է ստեղծել, եթե ինտենսիվ հետազոտություններ անցկացվեն։

Տաթև Ֆռանգյան