Բադասյանը մանրամասներ է հայտնում Սամվել Ալեքսանյանի ընտանիքի բիզնեսներում իրականացված ստուգումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե մտել ենք «Ալեքս տեքստիլ», ուրեմն կասկած կա, բայց ստուգումներ այլ տեղեր էլ կան։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից հարկեր թաքցնելու դեպքերի բացահայտմանը, ինչի հետևանքով հարուցվել է քրեական վարույթ:
«Նույն գործի («Նոր Զովք») մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտնաբերել, որտեղ տարբեր տնտեսվարող սուբյեկտների թաքցված շրջանառություն կար»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Խոսելով այն մասին, որ երբ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում բացահայտել էին նման դեպք, մեղադրանքներ եղան, թե սա հիմնական մրցակից գործարարի կողմից է կազմակերպված, Բադասյանը շեշտեց. «Իհարկե, այդ ամենը ժպիտ էր առաջացնում, բայց, բնականաբար, մենք որևէ բան չէինք կարող անել, որ այդ սերվերներում հայտնվեին տվյալ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ»։
բադասյանի խոսքով՝ բոլոր տնտեսվարողները, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից ու հայացքներից, կապերից, պետք է իմանան՝ եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն, եթե կատարեցին հարկային իրավախախտում, բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը։ Այդ սերվերները կազմակերպվել են հատուկ կապի միջոցով, որպեսզի ոչ մի կերպ վերահսկելի չլինեն:

«Հեշտ չէ հայտնաբերելը, և մենք հսկայական, երկար ամիսների նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, որ հասնենք նպատակին։ Ինֆորմացիաներ ունենք շատ տարբեր սուբյեկտների հետ կապված, ոչ միայն առևտրային ցանցերի, բայց ես հիմա չեմ պատրաստվում այդ մասին խոսել»,- նշեց նա:

Տեղեկությունները, թե «Զովք»-ից բացի, նույն հարկային սխեմային են դիմել նաև այլ խոշոր առևտրային կենտրոններ, ՊԵԿ նախագահը չցանկացավ փակագծեր բացել․ «Ինֆորմացիաներ ունենք տարբեր սուբյեկտների հետ կապված։ Մեր մշտական հսկողությունն իրականացվում է, չեմ ուզում հիմա որևէ բացահայտում անել»։

Նշենք, որ վերջերս «Ալեքս տեքստիլ» և «Նոր Զովք» ընկերություններում կատարված խուզարկությունների արդյունքներում հայտնաբերվել էին սերվերային համակարգեր, որոնց միջոցով ընկերությունները կարողացել են թաքցնել շրջանառության վերաբերյալ իրական տվյալները։

Մանրամասները՝ տեսանյութում։