Աննա Հակոբյանի նախաձեռնած գագաթնաժողովը պետբյուջեի վրա կարժենա 190 հազար եվրո

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով։

Նշյալ օրը գործադիրում տեղի էր ունեցել գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։

Factor.am-ն ուսումնասիրել է գագաթնաժողովի կազմակերպման համար մշակված փաստաթղթերը և պարզել, որ որպեսզի այդ միջոցառումը տեղի ունենա Երևանում ՀՀ կառավարությունը պետք է WPL-ին փոխանցի 190 հազար եվրո։ Այն այս պահի տարադրամի փոխարժեքի տվյալներով համարժեք է 77,9 մլն դրամի։

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։

Հայաստանում գագաթնաժողովի անցկանման հետ կապված հարցերը քննարկվել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի միջև այս տարվա փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ: