Մարդուն պաշտոն ես առաջարկում բարձր աշխատավարձով, չի համաձայնում, ասում է, գամ՝ ինձ վիրավորե՞ն․ ՔՊ-ական պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հասարակական մի քանի կազմակերպություն հայտարարություն է տարածել և քաղաքական մեծամասնությանն առաջարկում է Էթիկայի հանձնաժողով ձևավորել և քննարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու հետ կապված միջադեպը։

Հիշեցնենք` ապրիլի 2-ին հայտնի դարձավ, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել:
Քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն և թքել է իր վրա այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։

ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։ ԱԺ նախագահը նշել է, որ լկտիությունն անպատասխան չի մնալու․ ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան։

Այս թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց․  «Խոսքի ազատության համար պատրաստ եմ պայքարել, բայց անհրաժեշտ է կրթական աշխատանք տանել հանրության հետ, որպեսզի հասկանան, որ խոսքի ազատությունը դիմացինին վիրավորելը, նսեմացնելը չէ, լկտիությունն ու լպիրշությունը չէ։

«Մենք չպետք է սադրանքների գնանք, բայց իշխանական պատգամավորների դեմ կազմակերպված պրոցես է գնում այն ուժերի կողմից, որոնք հետո շահարկում են միջադեպը։

Մարդուն պաշտոն ես առաջարկում բարձր աշխատավարձով, չի համաձայնում, ասում է, գամ՝ ի՞նչ անեմ, գամ, որ ինձ վիրավորե՞ն։ Սա խնդիր է, պետության հիմքերի հետ կապված խնդիր է։ Այն, ինչ այդ շրջանակներն անում են, մեզ չի հարվածում, պետությանն է հարվածում»։

Մանրամասները՝ տեսանյութում։