ԲՀԿ-ական նախկին պատգամավորը և նրա ընտանիքը հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր և Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» հայտարարությունների հարթակից։

Աբրահամ Մանուկյանը 2007-2010թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 2003-2007 թթ.՝ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կողմից ընտրվել է ԱԺ պատգամավոր, նաև եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ապա կուսակցափոխ է եղել և արդեն 2012 թ․-ին համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2015-ին Մանուկյանը ԲՀԿ-ից ևս դուրս գալու դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք՝ 2020 թվականին Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։ Նախկին պատգամավորը սկզբում կալանավորվել, ապա ազատ էր արձակվել։

Ռոզա Վարդանյան