«Իմ քայլը» կբոյկոտի քաղաքապետի ընտրությունը, մյուս խմբակցությունները քվորում ապահովել չեն կարող․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդամենը 1 շաբաթից՝ ապրիլի 11-ին Երևանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրություն կանցկացնի։ Նման առաջարկությամբ այսօրվա արտահերթ նիստի ավարտին հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականություններն է կատարում։

Ընտրական օրենսգրքի 142.3 հոդվածը սահմանում է՝ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում ավագանին անցկացնում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն սահմանված կարգով:

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ իրենց խմբակցությունը թեկնածու չունի, հետևաբար՝ նիստին չեն ներկայանա։ «Իմ քայլը» ավագանու ամենամեծ խմբակցությունն է, եթե նիստին չմասնակցի, քվորում չի լինի, և ստացվում է՝ քաղաքապետ էլ չի ընտրվի։

«Իմաստն ընթացակարգը պահպանելն է, որովհետև եթե մենք ընտրության օր չորոշեինք, ապա մյուս խմբակցությունները կզրկվեին քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունքից»,- պարզաբանում է Արմեն Գալջյանը։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ ասում է՝ ձևական ընտրություններ են, և իրենց խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու։ Քաղաքապետ չընտրվելու դեպքում էլ ավագանու արտահերթ ընտրություններ օրենքով նախատեսված չեն։

Գործադիրը չի կարող կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը՝ ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետում, 142․3 հոդվածի փոխարեն, հղում է արվում 142.2-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որն այս դեպքում տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։

Օրենքում այդ բացը, ըստ էության, նշանակում է, որ քաղաքապետի պաշտոնը կարող է թափուր մնալ նույնիսկ տարիներով՝ մինչև տեղի կունենան հերթական ընտրություններ։ Բայց եթե ուզեն, արտահերթ էլ կանցկացնեն՝ ասում է Իոաննիսյանը՝ հավելելով, որ օրենքը տարբեր կերպ է մեկնաբանվում կամ էլ, հնարավոր է, օրենքում հապշտապ այդ լրացումն անեն։ Քաղաքապետի պարտականությունները, մինչև սեպտեմբերին կայանալիք հերթական ընտրությունները դե յուրե կշարունակի կատարել Լևոն Հովհաննիսյանը։ «Իմ քայլը» չի ուզում քաղաքապետ ընտրել, որովհետև հերթական ընտրությունները շատ մոտ են՝ ասում է խմբակցության ղեկավարը։

«Պարոն Հովհաննիսյանն այս պահին կարողանում է իրականացնել քաղաքապետի ողջ լիազորությունները։ Եթե նոր քաղաքապետ ընտրեինք, ապա պիտի երդմնակալություն լիներ, աշխատակազմի վերաձևակերպում»,- ընդգծում է Գալջյանը։

Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ արտահերթ ընտրությունների անցկացման իմաստ չի տեսնում՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամսից հերթական ընտրություններ են նախատեսված։

Տիգրան Ավինյանն ավագանու անդամ չէ, իսկ օրենքը պարտադրում է, որ քաղաքապետի թեկնածուն պետք է ավագանու անդամ լինի։ Սա է պատճառը, որ «Իմ քայլը» Տիգրան Ավինյանի թեկնածությունը չի առաջադրում, հակառակ դեպքում՝ Անի Խաչատրյանը կարծում է, որ նշանակված արտահերթ նիստին հենց նրան էլ կընտրեին։

Արտահերթ ընտրություններ չեն անցկացվում, որովհետև հիմա Ավինյանի վարկանիշը ցա՞ծր է՝ հետաքրքրվեցինք Արմեն Գալջյանից։ Գալջյանի կարծիքով՝ Ավինյանի վարկանիշը բարձր է և նա մեծ շանսեր ունի քաղաքապետ ընտրվելու համար։ Միաժամանակ, Գալջյանը չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը։

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո գործակարգավարական նիստերը վարում է ոչ թե քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանը, այլ Տիգրան Ավինյանը, իսկ ավագանու նիստերը չի կարող վարել, որովհետև ավագանու անդամ չէ։ Ուշագրավ է, որ մարտի 17-ին քաղաքապետի պաշտոնը թողած Հրաչյա Սարգսյանն այսօր նոր պաշտոն է ստացել․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա նշանակվել է վարչապետի խորհրդական։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան