ՄԻՊ պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածությունը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.04.2023 | 15:46Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել։ ՄԻՊ պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածությունը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը։ Իշխանական թեկնածուին կողմ քվեարկեց 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված Էդգար Ղազարյանի թեկնածությանը կողմ քվեարկեց միայն հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Այսպիսով՝ Անահիտ Մանասյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: