Ինքնապաշտպանությո՞ւն, թե՞ հարձակում. ԱԺ փակ նիստում տեղի ունեցած միջադեպի մանրամասները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր միջադեպ է գրանցվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։ Ընդդիմադիրների նախաձեռնությամբ հրավիրված պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո Վլադիմիր Վարդանյանը հոնքի շրջանում վնասվածքով հիվանդանոց էր դիմել, իսկ Մհեր Սահակյանը՝ ձերբակալվել։

Իսկ ի՞նչ է տեղի է ունեցել և ինչի՞ց է ծագել միջադեպը․ կողմերը հակասական մեկնաբանություններ են անում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուրը Հովհաննիսյանի պատմելով՝ փակ քննարկման ընթացքում սովորական բանավեճ է եղել, օրակարգում էլ՝ միջազգային տարբեր հարցեր, այդ թվում՝ Հռոմի ստատուտը։ Ըստ իշխանական պատգամավորի՝ ընդդիմադիրները բարձր ձայնով են խոսել, իսկ նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը փորձել է իրավիճակը հանդարտեցնել։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մինչդեռ, տրամագծորեն հակառակ պատկեր է ներկայացնում։ Օհանյանի խոսքով՝ Վլադիմիր Վարդանյանը նիստի ընթացքում դրսևորել է անհավասարակշիռ պահվածք և սադրիչ գործողություններով միջադեպ հրահրել։ Սեյրան Օհանյանը բացառում է, որ Մհեր Սահակյանը հենց այնպես կոնֆլիկտ կհրահրեր, ասաց՝ պարզապես պաշտպանվել է։

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ինչպես նաև ֆիզիկական ներգործության՝ կապված անձի, քաղաքական կամ հասարակական գործունեության հոդվածներով։ Մհեր Սահակյանը ձերբակալված է, Վլադիմիր Վարդանյանը ճանաչվել է տուժող։

Սահմանադրությամբ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:

Իշխանական պատգամավորները միջադեպից անմիջապես հետո հայտարարեցին՝ միջադեպին պետք է հետևի քրեաիրավական գնահատական։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում Մհեր Սահակյանի՝ մանդատից հրաժարվելու հարց չի քննարկվել, տեղեկացրեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը, ի դեպ, խիստ անընդունելի որակեց ոստիկանների գործողությունները պատգամավորին բերման ենթարկելիս։ Օհանյանը պատմեց՝ իր աշխատասենյակում փոխոստիկնապետի հետ հանգիստ զրուցում էին, և իրավական ամբողջ գործընթացն այդպես էլ, գուցե, ընթանար, եթե այնտեղ չգար Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանի հայտնվելուց անմիջապես հետո, ըստ Օհանյանի, ոստիկաններն անցել են ցուցադրական գործողությունների։

Միջադեպից մի քանի ժամ անց Վլադիմիր Վարդանյանը խորհրդարան վերադարձավ հոնքի հատվածում վնասվածքը վիրակապած․ ասաց՝ երկու կար են դրել։ Լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, թե առաջին ինքն է նետվել դեպի ընդդիմադիր պատգամավորը։ Ասաց՝ մի պահ նիստի բնականոն ընթացքը խաթարվել է, ինքը փորձել է այն վերականգնել։

Այսօրվա միջադեպի ֆոնին ընդդիմադիր պատգամավորները հիշեցրին նախկինում խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը, երբ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարվածեց ամբիոնի մոտ կանգնած ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին, սակայն, ընդդիմադիրների խոսքով, որևէ պատասխանատվություն չհետևեց դրան։

Պատրաստվո՞ւմ է, արդյոք, ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր, թե՝ ոչ, Գլխավոր դատախազությունից չմեկնաբանեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան