Բանակին տրված միլիոններն ինչո՞ւ դիրքեր չեն հասնում․ թող ԱԱԾ հրավիրեն ինձ, կոռուպցիայի տեղերը կասեմ․ Կարին Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային գործիչ Կարին Տոնոյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությանը կողմ է, ասում է, որ «նա oմբուդսմենի վատ թեկնածու չէ, քանի որ լավագույն աշխատողներից էր նախկին իշխանությունների շրջանում»։

Սակայն նա, կարծես, չի կիսում Էդգար Ղազարյանի լավատեսությունը, երբ նա իր ընտրվելու շանսերը 100 տոկոսին մոտ է գնահատել՝ հիմնավորելով, որ Ազգային ժողովի գոյություն ունեցող երեք խմբակցություններից երկուսն առաջադրել են իր թեկնածությունը։ Հանրային գործիչը հիշեցրեց, որ կա նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, որի ձեռքում է կենտրոնացած ԱԺ-ի մեծամասնությունը։

Կարին Տոնոյանը Factor TV-ին տված հարցազրույցում հերքեց նաև ԱԺ-ի ընդդիմադիրների կողմից իրեն ուղղված քննադատությունները, թե նա է ամիսներ առաջ ԱԺ շենքի մոտ տապալել հակաիշխանական հռետորաբանությամբ հանրահավաքը․ «Եթե ես տապալեցի ընդդիմության հանրահավաքը, ուրեմն՝ ես կարգին առաջնորդ եմ։ Այդ իրենք զայրույթն այլ ուղիով տարան»։

Ընդդիմադիր գործիչը քննադատեց ԱԺ-ի ընդդիմությանը, որ ունենալով իշխանափոխության համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ չեն կիրառում դրանք, ինչի հետևում նա իշխանության հետ գործակցության հետք է տեսնում։ Կարին Տոնոյանը, որ, ինչպես ինքն է հավաստիացնում, հաճախ է լինում հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական դիրքերում, անբավարար է գնահատում իրավիճակը առաջնագծում․ «Պատերազմից հետո բանակից հեռացան բարոյական, նորմալ սպաները, իհարկե՝ որոշները դիմանում են դեռ։ Մարդուն արժանապատիվ աշխատելու տեղ չեն թողնում, հարկադրանքներ են՝ ծածկել, փակել»։

Կարին Տոնոյանը նաև կոռուպցիոն երևույթների մասին գիտի, և հրավիրում է ԱԱԾ-ի ուշադրությունը․ «Դիրքերում խայտառակ վիճակ է՝ Վարդենիսից մինչև Սյունիք անձրևների հետևանքներով տնակներում կաթում է, ցեխի մեջ են տղերքը, ինչո՞ւ միլիոնները տեղ չեն հասնում։ Թող ինձ հրավիրեն ԱԱԾ, ով կասի՝ բանակում կոռուպցիա չկա, կանչեք՝ ես կասեմ տեղերը կոռուպցիայի։ Բանակին տրված գումարներն ինչո՞ւ դիրքեր չեն հասնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան