Փաշինյանի խոսքը՝ Բայդենի նախաձեռնած նիստին․ Մոսկվան՝ Հայաստան ՀԱՊԿ դիտորդներ բերելու մասին․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որ դիվանագիտական միջոցներով օգնեցին կասեցնել Ադրբեջանի հետագա ներխուժումը ՀՀ տարածք։ Նա իր ելույթում նշել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ են։ Փաշինյանը նշել է, որ չեն կարող աչք փակել դրա վրա, և կրկնել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։
  • Ռուսաստանի ԱԳՆ տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունեն, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ համագործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն  կառուցողական ու փոխաշահավետ ձևով։
  • Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը մեկնել է Երուսաղեմ, որտեղ հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենի հետ։ Երկու նախարարները իրենց դժգոհությունն են հայտնել համապատասխանաբար Հայաստանից և Իրանից։ Ադրբեջանի ԱԳ նախարարը շնորհակալություն է Իսրայելի ԱԳ նախարարին 2020 թվականի պատերազմում աջակցության համար։ Նա նաև բողոքել է Հայաստանից, թե իբր Բաքուն խաղաղության օրակարգ է առաջ տանում, իսկ Երևանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։ Իսրայելցի պաշտոնյան էլ ասել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանից եկող սպառնալիքը և պետք է միասին գործեն Իրանի դեմ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։