Իրանը մերժում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն՝ ցանկացած հիմնավորմամբ. Աբդոլահիանը՝ Լավրովին

Լուրեր

15.11.2026 | 11:01
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Կովկասում զարգացումներին, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ 3+3 հարթակի և գոյություն ունեցող այլ մեխանիզմների միջոցով պետք է լուծել խնդիրները։

«Առաջիկայում հանդիպում կանցկացվի Թեհրանում։ Հուսով եմ, որ այս ջանքերի արդյունքը կհանգեցնի խնդիրների խաղաղ կարգավորմանը։ Մենք մերժում ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն՝ ցանկացած հիմնավորմամբ»,- ասել է Աբդոլահիանը։

Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպման մասին հարցին ի պատասխան՝ իրանցի պաշտոնյան նշել է․ «Վերջերս Թուրքիա և Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում քառակողմ հանդիպման վերաբերյալ խորհրդակցել եմ երկու երկրների պաշտոնյաների հետ։ Այսօր զրույց ունեցանք իմ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ չորս երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։ Դրա հիմնական նպատակն է մերձեցնել Թուրքիայի և Սիրիայի տեսակետները։ Իրանն ու Ռուսաստանը կփորձեն մոտեցնել այս տեսակետները։ Եթե բանակցություններում շրջանակ որոշվի, ապա կարող է անցկացվել արտգործնախարարների մակարդակով հանդիպման հաջորդ փուլը»։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով հանդիպումն արդեն մեկ անգամ հետաձգվել է։ Այն նախատեսվում էր անցկացնել մարտի 15-16-ը։

Էմմա Չոբանյան