ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ  կարգապահական վարույթ չի հարուցվել։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարությունը հնարավորություն չի ունեցել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն և  բավարար հիմքերի առկայության պայմաններում հարուցել կարգապահական վարույթ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշել էր դադարեցնել  դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, որը 4 գործով դատական ակտեր էր ուշացրել։ ԲԴԽ-ի այս որոշումից հետո փաստաբան  Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվերակած դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերն ուշ տրամադրելու վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով Արդարադատության նախարարության ուշադրությունը։

«Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության  ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է՝ դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։ 

Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։ 

ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,-գրել է Լուսինե Սահակյանը։

Փաստաբան Արսեն Բաբայանը ևս Դատական-տեղեկատվական համակարգից գործեր էր մեջբերել, որոնցով Նաիրա Հովսեփյանը ուշացրել է դատական ակտերի տրամադրումը։

«Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը: Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․

Այսպես`

  1. ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը:
  2. ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է,
  3. ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է,
  4. ԵԴ/7319/02/19 – դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը:
  5. ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է,
  6. ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է

Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել:

Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ի»,- գրել էր Արսեն Բաբայանը։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի   146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը Factor․am-ին պարզաբանեց․

«Քանի որ տվյալ դեպքում գործ ենք ունեցել զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տարբեր փաստաբանների ֆեյսբուքյան հրապարակումների հետ, հարցումներ են ուղարկվել վերջիններիս՝ պարզելու համար հրապարակված գործերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ։ Փաստաբան Լուսինե Սահակյանին  28․12․2022 թվականին ուղղված հարցումը մինչ օրս մնացել է անպատասխան, իսկ Արսեն Բաբայանը ԱՆ վերահսկողական վարչության պետին պատասխանել է, որ այլ տեղեկություններ կամ նյութեր իր տրամադրության տակ չկան։ Վերոգրյալով պայմանավորված ԱՆ-ն հնարավորություն չի ունեցել այդ հրապարակումների հիման վրա կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն եւ բավարար հիմքերի առկայության պայմաններում հարուցել կարգապահական վարույթ»,- ասաց Մարիամ Մելքոնյանը։

Մեզ հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ Նաիրա Հովսեփյանը մինչև այժմ էլ չի ուղարկել այն որոշումները, որոնց մասին ինքը գրառում է կատարել։ Ինչ վերաբերում է Նախարարության կողմից ուղարկված հարցմանը չպատասխանելու հանգամանքին, փաստաբանը նշեց, որ Նախարարությունը կարող էր ուսումնասիրել վարույթը և պարզել՝ արդյոք դատական ակտերն ուղարկել են կողմին, թե ոչ։

Փաստաբանը նաև դիրքորոշում հայտնեց, որ դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելը պետության պարտականությունն է, ինչը չի կատարվել, բայց ծանրաբեռնվածության պայմաններում դատական ակտեր ուշացնող դատավորների նկատմամբ ընտրողաբար կարգապահական վարույթներ են հարուցվում։

Արաքս Մամուլյան