Տունս ծախել եմ՝ տուգանքը վճարեմ. ապօրինի փողոցային առևտրով զբաղվողների ապրանքը կառգրավվի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքային իշխանություններին այս անգամ կհաջողվի՞ արմատախիլ անել փողոցային առևտրի՝ անլուծելի թվացող խնդիրը։ Ազգային ժողովն օրերս ամբողջությամբ ընդունեց Կառավարության նախագիծը, որը թույլ է տալիս առգրավել փողոցում վաճառվող ապրանքը։ Մաշտոցի պողոտայի մայթերի բանուկ հատվածում առևտուր անողները չեն էլ ուզում լսել շուկա տեղափոխվելու մասին։ Ասում են՝ տարիներով Երևանի հենց այս հատվածում են աշխատել, հաճախորդներ ունեն, ինչպե՞ս հեռանան։ Բացի այդ՝ պնդում են, որ վաստակած գումարով հազիվ կարողանում են ծայրը ծայրին հասցնել, տաղավարներիի վարձն ինչպե՞ս են տալու։

Առևտրականները տեղյակ են ԱԺ-ի ընդունած նախագծից, բայց թերահավատորեն են մոտենում։ Իրենց ապրանքն էլ հաճախ տարել ու չեն վերադարձրել, որովհետև չեն կարողացել վճարել տուգանքը։

Մինչ այս գործող կարգավորումներով՝ առևտրականները վարչական տուգանքի էին ենթարկվում առաջին անգամ՝ 70-ից 100 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 200 հազար դրամով։ Քաղաքապետարանի տվյալներով՝ 2019-2021 թվականների ընթացքում Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու փաստի առթիվ վարչական իրավախախտման վերաբերյալ 3532 արձանագրություն է կազմվել և նշանակվել շուրջ 79 մլն ՀՀ դրամի տուգանք, սակայն վճարվել է շուրջ 27 մլն դրամը, այսինքն՝ շուրջ 35 տոկոսը։

«Ստուգայցերի ընթացքում հաճախ տերը կա՛մ հրաժարվում էր իր ապրանքից, կա՛մ չէր կարողանում ապացուցել, որ դա իր ապրանքն է։ Որպես տիրազուրկ ապրանք՝ փողոցից վերցնում էինք»,- պարզաբանում է քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։

Առևտրականն իր ապրանքը կարողանում էր հետ ստանալ, եթե վճարում էր տուգանքը, բայց դրանից խուսափելու ձևերն էլ էին գտել փողոցային առևտրով զբաղվողները` ասում է քաղաքապետարանի պաշտոնյան։

«Շատ դեպքերում մարդիկ անվճարունակ անձ էին գտնում, որը գալիս պատասխանատվությունն իր վրա էր վերցնում»,- նշում է Սաֆարյանը։

Հիմա քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավելու են ապրանքը, բռնագանձման հայց են ներկայացնելու դատարան, որ ապրանքը համարվի համայնքի սեփականություն։ Հովիկ Սաֆարյանը վստահեցնում է՝ սա ռեալ հնարավորություն է տալու արմատախիլ անել փողոցային առևտուրը։

Առևտրական Անահիտ Հակոբյանն էլ ասում է՝ ապրուստի այլ միջոց չունի, երեք անչափահաս թոռների խնամակալությունն իր ուսերին է, այլ վայրում առևտուր անել չի կարող, ուստի շարունակելու է առևտուրը Մաշտոցի պողոտայում։

Քաղաքացիները, թեև դեմ են փողոցային առևտրին, սակայն ասում են՝ մարդիկ ճարահատյալ են այդ աշխատանքով զբաղվում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռևս չի ստորագրել փողոցային առևտուրն արգելող օրինագիծը։ Միայն ստորագրելուց և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները կանցնեն կոնկրետ գործողությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան