Հայաստանում Իտալիայի կենտրոնի ստեղծումը չափազանց մեծ դեր կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար. դեսպանը՝ մշակույթի նախարարին

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Ս. թ. հունիսի 20-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի արտաքին գործերի նախարարության ու Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման առանցքում Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնին առնչվող հարցերն էին:

«Հուլիսի 30-ին Հայաստան կայցելի Իտալիայի նախագահը: Կարծում եմ, որ Հայաստանի և Իտալիայի նախագահների այցը «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոն» կարող է դառնալ հայ-իտալական արդյունավետ համագործակցությունն ու մշակութային ամուր կապերը խորհրդանշող հետաքրքիր քայլ»,- ասել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

«Բոլորիս համար լավ լուր ունեմ. կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է գտնել Իտալական կենտրոնի գործունեության համար, թերևս, լավագույն տարածքը: Այն Երևանի սրտում է՝ Հանրապետության հրապարակում»,- իտալացի հյուրերին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հավելել է, որ Իտալական կենտրոնի համար նախատեսված տարածքը Հայաստանի պատմության թանգարանում է:
«Ժամանակը կարճ է, պետք է հասցնել: Հայաստանում այս կենտրոնի ստեղծումը չափազանց մեծ դեր կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Իրականում որոշ երկրներ ցանկանում են կրկնօրինակել այս ծրագիրը»,- ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ռիտա Գոննելլին:

Նշյալ տարածքին ծանոթանալու նպատակով իտալացի հյուրերը Հայաստանի պատմության թանգարան ուղևորվեցին հանդիպումից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոն» հիմնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրել են Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները` 2016 թվականի նոյեմբերին, Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնեի Հայաստան կատարած այցի ընթացքում: Ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացնում է իտալական կողմը: