Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև

Լուրեր

19.04.2024 | 16:44
Ալիևն ապրիլի 22-ին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
19.04.2024 | 16:38
Վրաստանում «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 40 մարդ
19.04.2024 | 16:29
G7-ի երկրներն Ադրբեջանին կոչ են անում ապահովել հայերի վերադարձը միջազգային ստանձնած պարտավորություններին համապատասպան
19.04.2024 | 16:22
Ադրբեջանը դադարեցնում է Բաքվի ֆրանսիական լիցեյի գործունեությունը
19.04.2024 | 16:14
Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը․ քննարկվել են ՀՀ-ում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.04.2024 | 16:07
Երևանի փողոցներում անպարկեշտ վարք դրսևորած 19-ամյա ՌԴ քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել
19.04.2024 | 16:06
Ադրբեջանը Կասպից ծովում մարտավարական զորավարժություններ է անցկացրել
19.04.2024 | 15:55
Լավրովը ՀՀ-ն «նախկինի նման» ՌԴ-ի դաշնակից է համարում
19.04.2024 | 15:46
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ են բարձրացել Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման պատճառով
19.04.2024 | 15:43
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
19.04.2024 | 15:35
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
19.04.2024 | 15:29
Լավրովը ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման հույս է հայտնել
19.04.2024 | 15:27
Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
19.04.2024 | 15:18
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 15:09
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկում է տեղի ունեցել
Բոլորը

Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարարկապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, ինչպես նաև քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Խորհրդակցությունների ավարտին Յարոսլավ Կուրֆյուրստին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն սպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: