Սպառնո՞ւմ է արդյոք TikTok-ն ԱՄՆ-ի անվտանգությանը․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Տեսագրություններ փոխանցող TikTok հավելվածի ղեկավարը հինգշաբթի օրը պատասխանում էր ԱՄՆ-ի կոնգրեսականների խիստ հարցերին: Օրինակ հանրապետական ներկայացուցիչ Քեթի Ռոջերսը պնդում էր, որ «TikTok-ը հավաքում է նույնիսկ ամենաչսպասված տեղեկությունները` մարդկանց գտնվելու վայրից սկսած, մինչև նրանց կողմից մուտքագրված տվյալները: Նույնիսկ տվյալ մարդը, որը երբեք չի եղել TikTok-ում, նրա հետագծերն այնուամենայնիվ ներկառուցված են համացանցի կայքերում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«TikTok-ը հսկում է մեզ բոլորիս, և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կարող է դա օգտագործել որպես գործիք՝ ամբողջ Ամերիկայում իր շահերը հմտորեն բանեցնելու համար»,-ասում է նա:

Գործադիր տնօրեն Շոու Զի Չյուն լսումների ժամանակ հայտարարեց, որ հավելվածը ազատ արտահայտվելու հարթակ է, և իր ընկերությունն աշխատում է պաշտպանել ԱՄՆ-ում և Սինգապուրում պահվող տվյալները:

«Ես ոչ մի ապացույց չունեմ այն մասին, որ Չինաստանի կառավարությունն ինչ որ կերպ մուտք ունի դեպի այդ տվյալները: Երբեք մեզ չեն խնդրել, մենք էլ ոչինչ չենք տրամադրել»,-ասել է նա։

Օրենսդիրները մտահոգված են, որ TikTok-ի մայր ընկերությունը՝ ByteDance-ը, վերահսկվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից: Այս մասին իր մտահոգությունն է արտահայտում կոնգերսական Ֆրենք Փելոնը:

Համաշխարհային անվտանգության փորձագետները պնդում են, որ հավելվածը կարող է ազգային անվտանգության աղետ դառնալ: Համաշխարհային տեխնոլոգիական անվտանգության հանձնաժողովի համանախագահ Քիթ Քրախի խոսքերով, «TikTok-ը պետք է համարել զենքի տեսակ: Եվ եթե Չինաստանը կարողանում է օդապարիկը վերածել զենքի, կարելի է պատկերացնել, թե ինչ այն կարող է անել ԱՄՆ-ում գտնվող TikTok-ի 150 միլիոն օգտատերերի հետ»:

Չուն փորձում էր հերքել այդ պնդումները` հայտարարելով, որ ByteDance-ը չի պատկանում Չինաստանի կառավարությանը, պնդում, որ ընկերության 60 տոկոսը պատկանում է համաշխարհային ինստիտուցիոնալ ներդրողներին, 20 տոկոսը հիմնադրին, 20 տոկոսn էլ` աշխատակիցներին ամբողջ աշխարհում:

Չինաստանն իր հերթին հայտարարում է, թե ԱՄՆ-ը դեռ որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ հավելվածը սպառնում է ազգային անվտանգությանը: Չինաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարում է, թե «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ապատեղեկատվության տարածումը»:

Ասենք, որ TikTok-ը շուտով արգելվելու է ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող բոլոր սարքերից։ Սպիտակ տունը հայտարարում է, թե իրենք ուզում են կրկին համոզվել, որ ամերիկացիների ազգային անվտանգությունը պաշտպանված է:

TikTok-ի արգելքը կարող է խորապես անընդունելի լինել երիտասարդ ամերիկացիներից շատերի համար, մի բան, ինչի շուրջ օրենսդիրները պետք է լավ կողմնորոշվեն մինչեւ 2024 թվականի ընտրությունները: