Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2024 | 13:51
40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է․ նախարարություն
16.04.2024 | 13:42
ՌԴ-ն, Ուկրաինան և Թուրքիան համաձայնեցրել են Սև ծովում նավագնացության անվտանգության գործարքը, սակայն Կիևը վերջին պահին հրաժարվել է․ Reuters
16.04.2024 | 13:31
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել Ցեղասպանության զոհերին, թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 13:22
Վրաստանում պատրաստվում են նոր ցույցերի․ խորհրդարանի շենքում անվտանգության «դեղին» մակարդակ է հայտարարվել
16.04.2024 | 13:15
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը
16.04.2024 | 13:02
Չէի պատրաստվում դիմել իրավապահներին, եթե այդ քաղաքացին կադրերը չհրապարակեր. Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:58
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը՝ Հաագայի դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:51
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. վերջինս կալանավորվել է
16.04.2024 | 12:50
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
16.04.2024 | 12:39
Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
16.04.2024 | 12:34
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքն Իրանում
16.04.2024 | 12:21
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճաբանած քաղաքացին ձերբակալվել է, ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը կախված է իրավիճակից․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 12:16
Դուք ձայնից զրկվում եք. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:13
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը
16.04.2024 | 12:06
Ամիսներ շարունակ հանդուրժում եմ բարբաջանքներ. Նուարդ Վարդանյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց  1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Բարձր դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հրապարակված տեքստում ասված է․

«Սահմանադրական դատարանը՝ կազմով դատավորներ Դիլանյանի,Գրիգորյանի, Թովմասյանի, Թունյանի, Խունդկարյանի, Հովակիմյանի, Շաթիրյանի, Սաֆարյանի, Վաղարշյանի, գրավոր ընթացակարգով քննության առնելով 1998 թվականին ստորագրված Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց ․

1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հոռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հոռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը ։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը, Արաիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը հայտնել են հատուկ կարծիք»։

Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։
Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։

Սահմանադրական դատարանը, մասնավորապես, որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 և 92 հոդվածներին:

Ըստ 2004 թվականին գործող ՀՀ սահմանադրության՝ 91-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ 92-րդ հոդվածով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են` առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը: