ԼՂ-ում միջադեպերի աճը մտահոգում է ՌԴ-ին․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 09:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
24.04.2024 | 09:01
Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թշնամական հռետորաբանության և ԼՂ-ում միջադեպերի աճը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում փոխզիջումների գնալու՝ կողմերի պատրաստակամության պակասը մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ լայնածավալ խնդիրներ են առաջացել Հարավային Կովկասում Արևմուտքի հայտնվելու պատճառով։

«Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի։ Այս հարցում մենք վճռական ենք և ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն դրսևորել իրենց հայտարարություններում և գործողություններում, ինչպես նաև վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիների շուրջ։ Հենց Արեւմուտքը հայտնվեց Հարավային Կովկասում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք իրականում տեսնում ենք Արևմուտքի հայտարարությունների հակառակ ու հակադիր իրավիճակ»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության փաստաթղթի հնարավոր մոտալուտ ստորագրման մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել «չիրագործված իրադարձության» հեռանկարները։

«Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան