Քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում․ եթե ավագանին 1 ամսում քաղաքապետ չընտրի՝ կլուծարվի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրվեց, վստահ էր, որ պաշտոնավարելու է մինչև ավագանու հերթական ընտրությունները։ Այդ դեպքում ի՞նչ եղավ, ինչո՞ւ ընտրություններից կես տարի առաջ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի աթոռը ժամանակավոր թողեց առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։

«Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը՝ վերացված, ես ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին»,- հայտարարեց Սարգսյանը։

Տպավորություն էր, որ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի տեքստն ընթերցում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի համար, որը սպասվող ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն է և, փորձագետների գնահատմամբ, քարոզարշավը սկսել է դեռ կես տարի առաջ՝ «Սուրմալու»-ում ողբերգության օրերից, երբ Factor TV-ի հարցին ի պատասխան հաստատեց՝ այդտեղ է որպես իշխող ուժի քաղաքապետի թեկնածու։ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը և խոսքը փոխանցեց նրան։

«Չնայած կարճ ժամանակ եք դուք եղել քաղաքապետ, բայց վստահ եմ՝ լինելու եք հիշված»,- ասաց Ավինյանը։

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որն ընտրություններում գլխավորելու է «Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը, ասում է՝ Սարգսյանի հրաժարականում ինտրիգ փնտրել պետք չէ, վստահ է՝ արդեն նախկին քաղաքապետը նեղացած չէ իշխանություններից։

38-ամյա Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու են և քննարկեն հետագա անելիքները։

«Այս պահի դրությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալը Հովհաննիսյանն է, և այդպես ենք շարժվում առաջ, այլ պլաններ չունենք։ Ուղղակի հավաքվելու ենք, որպեսզի մեր պլանները հստակեցնենք»,- ասաց Գալջյանը։

Նրա խոսքով՝ իշխող ուժի ծրագրերում նոր քաղաքապետ ընտրելու հարց չկա, քանի որ ավագանու հերթական ընտրություններն առջևում են։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Լևոն Հովհաննիսյանը չի կարող մինչև աշուն քաղաքապետի լիազորությունները կատարել։ Ավագանին մեկ ամսվա ընթացքում պիտի ընտրի քաղաքապետ, հակառակ դեպքում՝ կլուծարվի։ Տիգրան Ավինյանը, սակայն, չի կարող ընտրվել քաղաքապետ ավագանու կողմից, որովհետև նա ավագանու անդամ չէ։ Քաղաքապետ կարող է ընտրվել հենց Լևոն Հովհաննիսյանը, որն ավագանու անդամ է։ Իշխող ուժը, որպես մեծամասնություն, նրան կարող է միանձնյա ընտրել։

Եթե քաղաքապետ չընտրվի, ապա արտահերթ ընտրություններ պետք է կազմակերպվեն մայիսի երկրորդ կեսին՝ ասում է Իոաննիսյանը։

Միգուցե Հրաչյա Սարգսյանի հրաժարականի նպատակը հենց արտահերթ ընտրությունների անցկացո՞ւմն է․ Արմեն Գալջյանն ասում է՝ Հրաչյա Սարգսյանն արդեն պարզաբանել է հրաժարական ներկայացնելու պատճառը, ավելացնելու ոչինչ չունի, բայց վստահեցնում է՝  նրա նկատմամբ ճնշումներ չեն եղել։

«Որևէ ճնշում չի եղել պարոն Սարգսյանի նկատմամբ, և չէր կարող լինել, անգամ որևէ տարաձայնություն չի եղել»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ չբացառելով արտահերթ ընտրությունների հավանականությունը։

Մեկուկես տարվա ընթացքում Երևանում արդեն 2 քաղաքապետ է փոխվել։ 2021-ի դեկտեմբերին ավագանին անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, քանի որ պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում նա չաջակցեց իշխող կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ-ն հայտարարեց, թե խզվել է ավագանու և Մարությանի կապը, իր հերթին՝ Մարությանն իշխանություններին մեղադրեց հեղափոխական արժեքներից հեռանալու համար։

Նրա փոխարեն քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանի գլխին սև ամպեր սկսեցին կուտակվել 2022-ի սեպտեմբերին, երբ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան