Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի գործընկերներին

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկանում ենք, որ հանդիպման մեկնարկին նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայությունը Հայաստանում, մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից ՀՀ-ում իրականացվող ներդրումների ընդլայնումը: Նախարարն ընդգծել է ՄՖԿ հետ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հնարավոր նոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը:

ՄՖԿ ներկայացուցիչները, շնորհավորելով Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անդրադարձել են 2022 թվականին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճին և նշել, որ տպավորիչ են համարում նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարվա և ընթացիկ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանը միտված բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այս համատեքստում փորձի փոխանակման շարունակականության ապահովումը: