Բաքվի հերթական հիստերիան ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կեղծ պնդումների ու ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ հայտարարությանը։

Հաջիզադեն Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը բնորոշել է «կեղծ ու զրպարտիչ», անհիմն մեղադրել «օկուպացիայի ու Ադրբեջանի դեմ սադրանքերի քողարկման մեջ»։ Ինչպես միշտ՝ Բաքվի ԱԳՆ-ն կեղծ թեզեր ու մեղադրանքներ է հնչեցնում։ Ադրբեջանը շարունակել է տարածքային պահանջներ հնչեցնել Հայաստանի նկատմամբ՝ մեղադրելով, որ Հայաստանը «հայաֆիկացրել է Ադրբեջանի պատմական հողերը»։

Բաքվին ակնհայտերոն դուր չի եկել Հայաստանի հայտարարությունն այն մասին, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ բոլոր տեղահանվածներն ու փախստականները պետք է վերադառնան Արցախ ու դրա հարակից շրջաններ։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Բաքուն քայլեր է ձեռնարկում Արցախի հայերի «վերաինտեգրման» ուղղությամբ և որպես «դրական քայլ՝ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում»։

Ի դեպ, Հաջիզադեն ևս մեկ անգամ սպառնացել է Հայաստանին՝ նշելով, թե «ադրբեջանական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային իրավունքի շրջանակում՝ ընդդեմ Հայաստանի «ցանկացած սադրանքի»»։

Էմմա Չոբանյան