Ինքնասպանության դեպքերն աճել են, մտահոգիչ են անչափահասներին վերաբերող ցուցանիշները

Լուրեր

12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:22
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
Բոլորը

ՀՀ-ում ինքնասպանությունների թիվը 2022 թվականին 2021-ի համեմատ աճել է։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ անցյալ տարի արձանագրվել է 312 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ. 2021-ին այդ ցուցանիշը կազմում էր 281։

Թեև 2022-ին 2020-ի համեմատ նվազում է արձանագրվել, սակայն թվերը մտահոգիչ են մնում, հատկապես՝ անչափահասներին վերաբերող։ Եթե 2020-ին մինչև 17 տարեկանների շրջանում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 7 դեպք, 2021-ին՝ 6 դեպք, ապա 2022-ին ցուցանիշը հասել է 9-ի։

«Ինքնասպանության պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ անձնական խնդիրներ, սոցիալ-տնտեսական վիճակ, բայց հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անձը չի ունենում բավարար ռեսուրսներ կյանքի սթրեսային, ճգնաժամային տարբեր իրավիճակներում խնդիրը լուծելու, և քանի որ չի գտնում այլ ելք, միակ միջոցը համարում է իր կյանքին վերջ տալը, այսինքն՝ չկամ ես, չկան նաև խնդիրներս»,-մեզ հետ զրույցում ասաց հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանը:

Երբեմն ինքնասպանություն գործող անձինք այդ քայլին են դիմում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու կամ ներազդելու նպատակով: Հոգեբանը մեկնաբանում է, որ իրավիճակները տարբեր են, և հստակ մեկնաբանություն տալ բոլոր դեպքերին, ճիշտ չի լինի: «Ես գրականության մեջ չեմ պատահել որևէ հստակ ձևակերպման՝ ըստ որի նշված լինեն հստակ մարդկային չափանիշներ, որոնք դեպքում նրանք հակված են ինքնասպանության: Օրինակ՝ եթե դու իմպուլսիվ ես, էմոցիոնալ, ուրեմն անպայման չէ, որ կա հավանականություն, որ կդառնաս ինքնասպանության զոհ: Նմանատիպ վիճակագրություն ես անձամբ չգիտեմ, որովհետև ներհոգեկանը շատ խորն է, այն մի առանձնահատկությամբ, մի սպեկտրով չէ, էնտեղ մի քանի շատ ավելի խորքային պատճառներ կարող են լինել՝ մի քանի սպեկտրով պայմանավորված, որը կարող է մարդուն տանել ինքնասպանության: Դեպքերը, պատճառները տարբեր կարող են լինել»,-ասաց հոգեբանը:

Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների՝ 2022 թվականին ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերի մեծ մասը՝ 39.6%-ը գործազուրկեր են։ Սա ամենաբարձրն է համեմատած աշխատանք կամ զբաղվածություն ունեցողների, ուսանողների, թոշակառուների հետ:

«Կան մարդիկ, ովքեր զբաղվում են խաղամոլությամբ, պարտվում ու չեն կարողանում պարտքերի, ստեղծված խնդիրների տակից դուրս գալ և հետևաբար՝ դիմում են նման քայլի: Սա խոսում է այն մասին, որ անձը ունեցել է ներքին հոգեբանական ցնցում, չի կարողացել լուծում գտնել »,- ասում է հոգեբան Սոնա Հովակիմյանը:

Այն մարդիկ, ովքեր ունեն կպչուն մտքեր ինքնասպանության մասին, վարքային մոդելում կարող են ցուցաբերել իրենց անձի՝ սովորականից տարբերվող վարք: Այդ անձինք շատ ավելի ինքնամփոփ են լինում:
«Ինքնասպանության հակված մարդկանց վարքային մոդելում, հոգեբանական առանձնահատկություններում կարելի է տեսնել գծեր, որոնք կարող ենք թույլ տալ ենթադրել, որ տվյալ անձը, հայտնվելով սթրեսային իրավիճակում, հնարավոր է էլ չկարողանա, չունենա բավարար ռեսուրսներ՝ խնդիրը լուծելու համար: Այս ամենում արդեն տեսնում ենք կամային, հոգեբանական ամրության պակաս և նկատում, որ նմանատիպ անձինք շատ անկայուն են՝ թե՛ էմոցիոնալ և թե՛ հոգեբանական առումով»,-բացատրում է Սոնա Հովակիմյանը:

Այս խնդիրների լուծումը պահանջում է մասնագիտական միջամտություն, սակայն Հայաստանում մարդիկ հազվադեպ են դիմում հոգեբանի ծառայություններին: Հաճախ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատերը չեն հավատում, որ ինչ-որ բան կփոխվի կամ հնարավոր կլինի հաղթահարել այն իրավիճակը, որում հայտնվել են: Հենց այդ՝ ելք չտեսնելու անկարողությունն է, որ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Շատերը փորձում են ինքնուրույն դուրս գալ հոգեբանական նման ճնշված իրավիճակից: Հոգեբանն առաջարկում է նման իրավիճակները հաղթահարելու համար խոսել, կիսվել, սիրելի հոբիով զբաղվել կամ նոր հետաքրքրություն գտնել:

«Ցանկացած բան, որ կփոխի մարդուն, նրա դիտակետը, մարդը կսկսի ինքն իրեն այլ տեսանկյունից, այլ խորությունից նայել, դրա արդյունքում շատ բաներ կարող են վերաիմաստավորվել նրա համար, և կյանքը կարող է նոր գույներ ստանալ»,-եզրափակեց հոգեբանը:

ՀՀ ոստիկանությունը Factor.am-ի այն հարցմանը, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում ինքնասպանության փորձերի թիվը նվազեցնելու համար, պատասխանել են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները յուրաքանչյուր դեպքով իրականացնում են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ։ Թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը, գերատեսչությունից չեն հստակեցնում։

Ռոզա Խաչատրյան