Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:

Նրա խոսքով՝ այսօր առավոտյան են տեղեկացել նշանակման մասին, իսկ 16։30-ին Գյուրջինյանը պիտի ներկայացվի աշխատակազմին։ Գյուրջինյանից և ԿԳՄՍՆ-ից մեզ պարզաբանումներ ստանալ չհաջողվեց։

Այս պահին համալսարանականներն ու աշխատակազմը բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։

Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան համալսարանում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին անցակցվել էին ռեկտորի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: 12 ձայնով ռեկտորի պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դավիթ Գյուրջինյանը հավաքել էր 8 ձայն։ Խորհրդի կազմում ներառված էին Կառավարության 5 ներկայացուցիչ, Լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 5 հոգի, 5 դասախոս և 5 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համաբարձում Մաթևոսյանն էր, բայց ընտրություններից հետո թե՛ նա, թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն հրաժարվեցին պաշտոններից։ Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, մասնագետները դա կապեցին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ: Կարինե Հարությունյանի՝ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները Կառավարությունը չէր հաստատել։

Արփի Հակոբյան